Տնտեսություն 16:10 15/06/2020 Հայաստան

Առաջին եռամսյակում հարկային եկամուտները գերակատարվել են 9 մլրդ դրամով. Ջանջուղազյան

«2020 թվականի առաջին եռամսյակի վերջում արդեն իսկ նկատելի էր կորոնավիրուսի ազդեցությունը տնտեսական ցուցանիշների վրա»,- ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովի նիստում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։

Նրա խոսքով, տնտեսական ակտիվության ցուցանիշը համեմատաբար դանդաղ աճ է ունեցել. այն 4% է կազմել և պայմանավորված է եղել համավարակի դրսևորմամբ, ներքին պահանջարկի թուլացմամբ ու վարկավորման ծավալների աճով, թեև այդ աճն այքան չի եղել, որքան կարող էր կանխատեսվել։

«Միջին գնաճը 0.1% է եղել, իսկ աշխատանքային շուկայում կորոնավիրուսի ազդեցությունն այնքան էլ արտահայտված չի եղել։ Ամսական միջին անվանական աշխատավարձը կազմել է մոտավորապես 190 հազար դրամ՝ պետական հատվածում 162 հազար դրամ, իսկ մասնավոր հատվածում՝ շուրջ 204 հազար դրամ։ Այս թվերը գործնականում համադրելի են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշների հետ»,- ներկայացրեց նախարարը։

Ա. Ջանջուղազյանը տեղեկացրեց, որ արտաքին ապրանքաշրջանառությունը նվազել է 4%-ով և կազմել 1 մլրդ 565 մլն ԱՄՆ դոլար, արտահանումն էլ չնչին աճ է ունեցել՝ 0.2%-ով, իսկ ներմուծումը նվազել է 6.2%-ով։

Նախարարի խոսքով, առաջին եռամսյակում համախառն պահանջարկի վրա հարկաբյուջետային ազդակն ունեցել է խթանող 1.4% ազդեցություն, և դա ունի իր տրամաբանությունը։

«Եթե վերադառնանք բյուջետային ցուցանիշներին, ապա սկզբնական ծրագրով եկամուտների համար նախատեսված 1 տրիլիոն 695 մլրդ դրամ տարեկան ցուցանիշը ճշտվել է և դարձել 1 տրիլիոն 700 մլրդ դրամ։ Ծախսերի մասով նույնպես ճշտում է տեղի ունեցել, այն կազմել է 1 տրիլիոն 861 մլրդ դրամ՝ պահպանելով դեֆիցիտի նույն մակարդակը՝ կամ որ նույնն է 161 մլրդ դրամ։ Սա այդքան էլ ակտուալ չէ, քանի որ 2020 թվականի համար դեֆիցիտի այլ ցուցանիշ ենք ներկայացրել։ Այդ տեսակետից ընդհանուր ցուցանիշները նշելով՝ արձանագրեմ, որ եկամուտների համար առաջին եռամսյակում փաստացի արձանագրվել է 370 մլրդ դրամ, ընդ որում հարկային եկամուտները կազմել են 349 մլրդ դրամ, կամ ընդամենը 9 մլրդ դրամով գերակատարվել է առաջին եռամսյակի համար ի սկզբանե հաստատված ցուցանիշը»,- մանրամասնեց Ա. Ջանջուղազյանը

Ինչ վերաբերում է  ծախսերին, ապա, նախարարի խոսքով, ունեցել ենք 332.3 մլրդ դրամ փաստացի արձանագրում, ինչը առաջին եռամսյակի ճշտված ծրագրի շուրջ 82.1%-ն է կազմել։ Ընդ որում, ներքին ռեսուրսների հաշվին կատարողականը նույնպես համեմատաբար բարձր է՝ 87.3%: Եվ համեմատաբար ցածր է  եղել արտաքին աջակցությամբ իրականացվող ծրագրերի կատարողականը՝ շուրջ 19%։
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:00
Հայաստանի տարբեր շրջաններում գետնաբուքը շարունակվում է
Այս պահին հանրապետության մի շարք մարզերում՝ Սյունիքում, Գեղարքունիքում, Լոռիում, Կոտայքում և Արագածոտնում, դիտվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ...
Աղբյուր` Panorama.am
22:57
Սարսափելի դեպք Կրասնոյարսկում. Ուսանողուհին ծննդաբերել է զուգարանում, ապա երեխային գցել աղբամանի մեջ
Սարսափելի դեպք է տեղի ունեցել Կրասնոյարսկի շրջանում։ Կանսկ քաղաքում 17-ամյա ուսանողուհին ծննդաբերել է հանրակացարանի զուգարանում, ապա նորածին...
Աղբյուր` Panorama.am
22:52
Վրաստանում անչափահաս երեխան և նրա ընտանիքը մնացել են ձյան տակ
Վրաստանի ներքին գործերի նախարարության բոլոր համապատասխան ստորաբաժանումներն արդեն երրորդ օրն է, ինչ աշխատում են արևմտյան Վրաստանում առատ ձյան...
Աղբյուր` Panorama.am
22:45
Խոշոր վթար «Արծվի թևեր»-ի մոտ
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն փետրվարի 25-ին, ժամը 19:14-ին ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Ագարակ...
Աղբյուր` Panorama.am
22:20
ԴՕԿ կուսակցությունը մեկնաբանում է Վարդան Ղուկասյանի ձերբակալության մասին լուրերը
Վարդան Ղուկասյանի հիմնադրած ԴՕԿ կուսակցությունը ֆեյսբուքյան էջում տարածել է հայտարարություն, որտեղ անդրադառնում է նաև Ղուկասյանի ձերբակալության...
Աղբյուր` Panorama.am
22:03
Բաքվում շինծու դատավարության ընթացքում Ռուբեն Վարդանյանի ինքնազգացողությունը վատացել է
Բաքվում գերության մեջ գտնվող Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով շինծու դատավարության ժամանակ Վարդանյանի...
Աղբյուր` Panorama.am
21:40
Սլավիկ Գալստյանը հաղթեց օլիմպիական չեմպիոնին
Սլավիկ Գալստյանը PWL-8 (Professional Wrestling League) լիգայում 5:4 հաշվով հաղթեց Օլիմպիական և Աշխարհի չեմպիոն, կուբացի Լուիս Օրտա Սանչեսին:...
Աղբյուր` Panorama.am
21:30
Մյունխենի օդանավակայանը կաթվածահար կլինի
Գերմանիայի երկրորդ ամենածանրաբեռնված` Մյունխենի օդանավակայանը, փետրվարի 27-28-ը կաթվածահար է լինելու աշխատողների գործադուլի պատճառով: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
21:18
Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանի միջնորդությունն անհիմն է ճանաչել և թողել առանց քննության
Փետրվարի 25-ին Բաքվում շարունակվեց Հայաստանի քաղաքացի Ռուբեն Վարդանյանի դեմ Ադրբեջանի կողմից հարուցված  շինծու  քրեական գործը։ Այս...
Աղբյուր` Panorama.am
21:09
Առողջապահության նոր տարին գարնանն է, իսկ հիվանդ քաղաքացիները թող սպասեն․ Ծաղիկ Վարդանյան
Առողջապահության կազմակերպիչ, ԱՆ նախկին պաշտոնյա Ծաղիկ Վարդանյանը գրում է․ «Առողջապահության նախարարությունում տարին սկսվում է գարնանից...
Աղբյուր` Panorama.am
21:07
Երևանն ստացել է «խաղաղության պայմանագրի» վերաբերյալ Բաքվի պատասխանը
«Ազատությանը» հաղորդել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը
Աղբյուր` Panorama.am
20:53
Մակրոնը չի հաջողվում Թրամփից ստանալ աջակցություն՝ Ուկրաինա զորքեր ուղարկելու հարցում
 Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի կարողացել հասնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությանը՝  հակամարտության ավարտին եվրոպական...
Աղբյուր` Panorama.am
20:42
Սաստիկ բքի պատճառով Նորավանի խաչմերուկից մինչև Գորիս և Մ-2-Շինուհայր-Տաթև ավտոճանապարհները փակ են
Փետրվարի 25-ին՝ ժամը 20:40-ի դրությամբ, սաստիկ բքի պատճառով Նորավանի խաչմերուկից մինչև Գորիս և Մ-2-Շինուհայր-Տաթև ավտոճանապարհները փակ են բոլոր...
Աղբյուր` Panorama.am
20:31
Սկանդալային ձայնագրություն` «փողը չեն մուծում, մի´ քշեք»․ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն մեկնաբանություն չունի
Համացանցում ձայնագրություններ են տարածվել ավտոբուսի վարորդների և «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի ղեկավար անձնակազմի միջև եղած տարբեր...
Աղբյուր` Panorama.am
20:24
Մտահոգիչ է ընդդիմադիր գործիչների հանրային խոսքը սահմանափակելուն ուղղված գործելակերպը․ ՔԻՀԿ
Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը հայտարարություն է տարածել  Էդգար Ղազարյանի քաղաքական հետապնդման մասին։ Հայտարարության մեջ ասվում...
Աղբյուր` Panorama.am
20:05
Ուրարտուն հաղթեց Արարատ-Արմենիային․ Կալուկյանը նորամուտը նշանավորեց գոլով
Fastex Պրեմիեր Լիգայի 2024/25թթ․ մրցաշրջանի 20-րդ տուրում «Ուրարտուն» հյուրընկալվելիս արտագնա հաղթանակ տարավ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Այս պահին հանրապետության մի շարք մարզերում դիտվում է քամու ուժգնացում և գետնաբուք
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է․ «Հարգելի քաղաքացիներ, այս պահին հանրապետության մի...
Աղբյուր` Panorama.am
19:34
Առողջապահության նախարարությունը հերթական անտրամաբանական օպտիմալացումն է պլանավորում․ Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է․ «Առողջապահության «սև սիրտ», Նանուշյանի...
Աղբյուր` Panorama.am
19:18
Հայաստանն Ադրբեջանին ներկայացրել է սպառազինությունների փոխադարձ վերահսկման առաջարկ․ Միրզոյան
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթ է ունեցել Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածում։ Ելույթում, մասնավորապես, ասել է․ «Ուրախ...
Աղբյուր` Panorama.am
19:00
Փորձ է արվում այս գործն ինչ-որ կերպ վերակենդանացնել․ փաստաբանը՝ Ռոբերտ Քոչարյանի ու նախկին այլ պաշտոնյաների գործի մասին
«Խնդիրն նրանում է, որ մենք ունենք օրինականության այնպիսի անջրպետ, որ դա որևէ ձև հաղթահարել չենք կարողանում։ Նախկինում երբևէ մի իրավիճակ...
Աղբյուր` Panorama.am
18:34
Ես ազատության մեջ եմ, խոսքս՝ բանտում․ Էդգար Ղազարյան
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է․ «Ես ազատության մեջ եմ, խոսքս՝ բանտում»։ Օրերս հասարակական-քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
18:21
Եգիպտոսի «Port Said» քաղաքի մոտակայքում վթարի ենթարկված նավը հասել է Ստամբուլ
Փետրվարի 12-ին ամերիկյան «Harry S. Truman» (CVN 75) ավիակիր նավի հետ բախված թուրքական «Beşiktaş-M» բեռնատար նավը նկատվել...
Աղբյուր` Panorama.am
18:09
Ուկրաինայի համար խաղաղության ծրագիրը մշակվում է ոչ թե Եվրոպայում, այլ Սաուդյան Արաբիայում․ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է․ «ԱՄՆ նախագահի պաշտոնում Թրամփի գործողությունները հուշում են, որ մշակվել է նոր քաղաքական դոկտրին։...
Աղբյուր` Panorama.am
18:00
Մրցույթ` Վրաստանի բուհերում 2025-2026 ուստարում մագիստրոսական կրթություն ստանալու համար
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2025-2026 ուսումնական տարվա համար հայտարարում է մրցույթ` Վրաստանի բարձրագույն...
Աղբյուր` Panorama.am
17:56
Վաղարշապատ-Արմավիր ավտոճանապարհը փակած և «դրիֆթ» կատարած տղամարդիկ ձերբակալվել են
Փետրվարի 24-ին համացանցում տեսանյութ էր շրջանառվում, թե ինչպես է «ԲՄՎ»-ի վարորդը նույն օրը՝ կեսօրին, հարսանեկան արարողության...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ադրբեջшնgիները վնասել են Արցախի մի շարք բնակավայրերի բնամշակութային լանդշաֆտները
Google Earth արբանյակային քարտեզի 2023 թվականի հունիսին արված լուսանկարների դիտարկումը թույլ է տալիս ասել, որ ադրբեջանական կողմը զգալիորեն...
Աղբյուր` Panorama.am
17:37
Հարժիս-Շինուհայր ճանապարհահատվածում բուք է
Փետրվարի 25-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Թալինի, Աշոցքի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։ Ճանապարհային դեպարտամնետ հիմնադրամից հայտնում...
Աղբյուր` Panorama.am
17:14
2024 թ.-ին Հայաստանում համարակալվել և հաշվառվել է 195.400 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի. Տիգրան Ալեքսանյան
Հայաստանում խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը վերջին 10 տարում նվազել է մոտ 30 %-ով: Ըստ այդմ, պակասել է խոշոր և մանր եղջերավոր,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին
13:23 25/02/2025

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}