ԱԱԾ շենքի դիմաց բազմաթիվ ոստիկաններ են բերվել
ԱԱԾ շենքի դիմաց այս պահին մեծ թվով ոստիկաններ կան։ Այստեղ վերադարձան նաև ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները՝ Նաիրա Զոհրաբյանը, Վահե Էնֆիաջյանը, Արման Աբովյանը, Արտյոմ Ծառուկյանը և այլք։
Ինչպես տեղեկացրեց Վահե Էնֆիաջյանը, իրենց նախնական տեղեկություններով կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը քիչ անց դուրս կգա ԱԱԾ շենքից։
Ծառուկյանն ԱԱԾ ներկայացուցիչների ուղեկցությամբ այստեղ է եկել ԱԺ-ում ունեցած ելույթից հետո։ Նա իր նկատմամաբ հարուցված քրեական գործը որակեց սարքովի և պատվեր, ընդգծեց, որ իր նկատմամբ հետապնդումը սկսել է կուսակցության քաղաքական խորհրդի նիստում հնչեցրած հայտարարություններից հետո։
Հարակից հրապարակումներ`
- ԱԺ փոխնախագահ. Նախնական տվյալներով քիչ անց պարոն Ծառուկյանը դուրս կգա ԱԱԾ-ից
- 87 պատգամավոր կողմ է քվեարկել Գագիկ Ծառուկյանի կալանավորմանը
- Խորհրդարանն անձեռնմխելիությունից զրկեց Գագիկ Ծառուկյանին
- Ծառուկյանը՝ ԱԱԾ աշխատակիցներին. «Բայց ես ուղիղ ձեր մոտ էի գալիս»
- Գագիկ Ծառուկյան. Սիրտս տրաքում է, սարքոցի է, անբարոյականություն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան