Արամե. Խիստ դատարպարտում եմ աշխարհի չեմպիոնի նկատմամբ նման գործողությունները
Երգիչ Արամեն դատապարտել է Ազգային ժողովի դիմաց հունահռոմեական ոճի ըմբիշ, Եվրոպայի առաջնությունների կրկնակի չեմպիոն, Պեկինի ամառային օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Ռոման Ամոնյանի նկատմամբ ոստիկանների գործողությունները։
«Ես խիստ դատարպարտում եմ նման գործողությունները աշխարհի չեմպիոնի նկատմամբ:
Մարդու, ով Հայաստանի դրոշը բազմիցս բարձրացրել է վերև, ծնկի բերել հակառակորդներին՝ այդ թվում նաև թշնամի հակառակորդներին: Սա նշանակում է, որ Հայաստանում այլևս չկա հեղինակություն, հեղինակավոր մարդիկ. նրանք հավասարվեցին զրոյի։
Հավելեմ՝ Սա իմ անձնական կարծիքն է, խնդրում եմ չքաղաքականացնել».-գրել է երգիչն իր ֆեսյբուքյան էջում ու հրապարակել Ամոյանի լուսանկարը։
Նշենք, որ մարզիկի նկատմամբ նման գործողությունները քննադատել են հասարակական, քաղաքական գործիչներ, փաստաբաներ։
Հարակից հրապարակումներ`
- Սամվել Ֆարմանյան. Խորհրդանիշների պայքարում, Նիկո՛լ, դու պարտվե՛լ ես
- Բերման ենթարկվեց չեմպիոն Ռոման Ամոյանը
- Լիլիթ Գալստյան. Դուք սպառել եք անցյալի ուրվականով հասարակությանը ահաբեկելու անհեռանկար վարքը