Արթուր Գրիգորյան. Պարոն Դավթյան, ափսոս եք, հրաժարական տվեք
«Քննարկում եք մի հարց, որն ինչքան էլ փորձ արվի մատուցել որպես իրավական գործընթաց, չի ստացվելու մի քանի պատճառով»,- ԱԺ-ում հայտարարեց ԲՀԿ խմբակցության անդամ Արթուր Գրիգորյանը, որտեղ քննվում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական աձեռնմխելիությունից զրկելուն և քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին հարցը։
Նա նշեց, որ այս գործն իրավական հիմքեր չունի, ապացուցողական թույլ բազա ունի, կանխատեսվում է, որ դժվար թե դատական վախճան ունենա։
«Ինչպես պարոն Ծառուկյանը նշեց իր ելույթում, չկա մի փաստ, հիմք, որ Ծառուկյանը որևէ մեկին գումար է տվել ընտրակաշառք բաժանելու համար։ Բայց այս կարևոր փաստի վրա աչք եք փակում, հասկանալի է՝ ինչու, չեք խորանում»,- նշեց պատգամավորը։
Այնուհետև խոսեց, իր կարծիքով, ամենակարևորի մասին. «Դուք արդեն իսկ խախտել եք «Դատախազության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասը, ըստ որի, դատախազը ցանկացած հանգամանքներում պարտավոր է պահպանել քաղաքական զսպվածություն ու չեզոքություն, բայց դուք այս օրենքի կոնկրետ հոդվածը խախտել եք։
Բացատրեմ ինչպես։ 2018 թվականին Ազգային ժողով էիք մտել Նիկոլ Փաշինյանին կալանավորելու միջնորդությամբ, հրաժարվեցիք այդ միջնորդությունից ավելի ուշ՝ պարզաբանելով, որ ձեզ հրաժարվելու հարցով միջնորդել էր Հայաստանի փոխվարչապետը։ Փոխվարչապետը քաղաքական պաշտոն է։ Ի՞նչ է ստացվում։ Դուք ենթարկվել եք քաղաքական պաշտոնյայի քաղաքական ցանկություններին, քմահաճույքներին կամ պարտադրանքներին և ցուցաբերել «Դատախազության մասին» օրենքով ամրագրված պարտադրանքը։
«Դատախազության մասին» օրենքի 63-րդ հոդվածը սահմանում է դատախազի լիազորությունները, ըստ որի, դրանք դադարում են, եթե դատախազը կատարել է օրենքի կամ դատախազի վարքագծի կանոնների խախտում։ Ինչպես արդեն նշեցի, խախտել եք «Դատախազության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասը։
Եվ այս հիմքով պահանջում եմ, պարոն Դավթյան, ձեր հրաժարականը։ Որպես մասնագետ, իրավաբան անաչառ չեք, քաղաքական պատվեր կատարող դատախազը չի կարող որևէ պատգամավորի, առավել ևս Ծառուկյանի նման բարի համբավ ունեցող անձին մեղադարել գոյություն չունեցող փաստերի հիման վրա։ Ժամանակին շատ էի ուրախացել, որ նշանակվել էիք գլխավոր դատախազ։ Դուք ունեք եզրափակիչ ելույթի իրավունք։ Պարոն Դավթյան, ափսոս եք, մոտեցեք այս ամբիոնին և տվեք ձեր հրաժարականը, ազատեք ձեզ այս քաոսից»։
Հարակից հրապարակումներ`
- Առնվազն ազնիվ չեք. պատգամավորը՝ դատախազին
- Վարդևան Գրիգորյան. Ձերբակալելով Ծառուկյանին՝ մտածում եք մի որոշ ժամանակ էլ ժողովրդին կերակրել այդ տեսարաններով
- Գագիկ Ծառուկյանի փաստաբան. Հաղորդում եմ ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին
- Արդյոք տեսել եք այն շնորհակալական ժպիտների գոնե կեսը, որ տեսել է Ծառուկյանը. Առուստամյան
- Կարինե Պողոսյան. Քաղաքական տեռոր է իրականացվում
- «Ե՞րբ եք ապօրինի ծխախոտ, ադամանդ, արտահանած պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու հարցով գալու ԱԺ»
- Կա՞ կոնկրետ ցուցմունք, որ Գագիկ Ծառուկյանն անձամբ փող է տվել. Էդմոն Մարուքյան
- Նիկոլ Փաշինյանը հանցագո՞րծ էր այն ժամանակ, թե հանցագործ չէր. Ուրիխանյան
- Դուք անհարմար չե՞ք զգում. Զոհրաբյանը՝ դատախազին
- Կարող եք չծվծվալ տեղերից. Տոնոյանը՝ իմքայլականներին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին