Արսեն Ջուլֆալակյանը չի ցանկացել ներգրավվել Գագիկ Ծառուկյանի հետ կապված գործընթացին
ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը, պատասխանելով լրագրողների հարցերին շեշտեց, որ չէր ուզի որ քննության ընթացքում կալանք կիրառվեր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ:
«Իմ համար բացարձակ հաճելի պրոցես չէ, և չէի ցանկանա, որ որևէ մեկը հայտնվի, թե Գագիկ Ծառուկյանի, թե իմ կարգավիճակում, որ նման ընտրություն կատարի»,- նկատեց պատգամավորը և հավելեց, որ առաջնայինն արդարության հաստատումն է:
Մարզիկ-պատգամավորն հայտնեց, որ Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու դատախազի միջնորդությանը նայում է ոչ թե որպես մարզիկ, այլ որպես օրենսդիրի պատգամավոր և հաշվի առնելով հարցի բարոյական կողմը՝ իր մոտ ցանկություն չի առաջացել ներգրավվել այդ գործընթացի մեջ:
Հաշվի առնելով շուրջ 15 տարվա սպորտի բնագավառում ունեցած հարաբերությունները Գագիկ Ծառուկյանի հետ՝ Ջուլֆալակյանը հայտնեց, որ կարող է խոսել իրավական մասից, բայց այնքանով, որքան գլխավոր դատախազն է ներկայացրել, քանի որ իրավաբան չէ:
Արսեն Ջուլֆալակյանը հայտնեց, որ մարզաշխարհի ներկայացուցիչներից ում հետ հանդիպել և լսել է կարծիքները՝ բոլորը աջակցում են Գագիկ Ծառուկյանին, որպես ՀԱՕԿ նախագահ:
Հարցին, թե դժվարությամբ է գնացել քվերակության՝ պատգամավորը նկատեց, որ գլխավոր դատախազին քննություն սկսելու թույլտվության առումով բարդ չի եղել.«Ելնելով այն սկզբունքից, որ արդարադատությունը բոլորի համար է և եթե պարոն Ծառուկյանը և ցանկացած բոլորս նաև եթե այսպիսի պրոբլեմ ունենա, ապա իմ ցանկությունն է, որ այդ ամբողջ քննությունը լինի հանրային, հրապարակային օբյեկտիվ և հանրության մոտ վերջնական փարատվեն կասկածները: Եթե արդար է, ապա արդարացվեն, եթե ոչ, ապա կարծում եմ, բացառություն չենք կարող անել, արդարությունը ընտրովի չեն անում»:
Հարակից հրապարակումներ`
- Չենք պատրաստվում համագործակցել ժողովրդի կողմից մերժված ուժերի հետ. Էնֆիաջյան
- 87 պատգամավոր կողմ է քվեարկել Գագիկ Ծառուկյանի կալանավորմանը
- Տոնոյան. Նվեր Ծառուկյանն այլ գործի շրջանակներում հարցաքննության ծանուցում է ստացել
- Ըստ դատախազի՝ Ծառուկյանի զգալի ֆինանսական կարողությունը կարող է բացասաբար անդրադառնալ գործի քննության վրա
- ԱԺ-ում մեկնարկեց Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ քվեարկությունը
- Խորհրդարանն անձեռնմխելիությունից զրկեց Գագիկ Ծառուկյանին
- Արամե. Խիստ դատարպարտում եմ աշխարհի չեմպիոնի նկատմամբ նման գործողությունները
- Բերման ենթարկվեց չեմպիոն Ռոման Ամոյանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան