Առնվազն ազնիվ չեք. պատգամավորը՝ դատախազին
«Պարոն Դավթյան, ես վստահ եմ, որ դուք շատ լավ իրավաբան եք, բայց այստեղ առնվազն ազնիվ չեք»,- խոհրդարանում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արտյոմ Ծառուկյանը՝ անդրադառնալով ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությանը։
Նրա խոսքով, գլխավոր դատախազն ազնիվ չէ՝ ասելով, որ ԲՀԿ առաջնորդի նկատմամբ քաղաքական հետապնդում չի իրականացվում։
«Եթե այս ամենը քաղաքական չի, ապա այն, ինչ կատարվում է այսօր մեր կուսակցության գրասենյակում, մեր ակտիվիստների հետ, տեղի կունենար փետրվար ամսին, երբ դուք հայտնաբերել էիք այս թղթի կտորը։ Փետրվար ամսից մինչև հիմա առնվազն որոշակի գործողություններ պիտի լինեին տարածքային գրասենյակներում, ոչ թե հիմա, երբ ԲՀԿ խորհրդի նիստը եղավ և հնչեցին քննադատություններ։ Այն ստուգողական միջոցառումները, որ այսօր ՊԵԿ-ն իրականացնում է, 2015-ին էլ ենք տեսել, նորմալ է։ Բայց որևէ փաստ դուք չեք ներկայացրել, և չեք էլ կարող, քանի որ սա 100%-ով քաղաքական պրոցես է, քաղաքական հետապնդում է ընդդիմադիր ամենամեծ խմբակցության ղեկավարի նկատմամբ»,- նշեց պատգամավորը։
Ըստ Ա. Ծառուկյանի, ԲՀԿ առաջնորդի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումը չի կարող անհետևանք մնալ.
«Մենք ամեն ինչ հասկանում ենք, մեր հասարակությունն էլ է հասկանում։ Եվ մարդկանց, որոնք ինքնաբուխ հավաքվել են, պետք է խնդրեմ, որ այս համավարակի պայմաններում հնարավորինս հեռավորություն պահեն, փորձեն իրենց բողոքն արտահայտել այնպես, որ վարակի տարածումը առավելագույնս հնարավոր լինի կանխել։ Ես հասկանում եմ ձեր դժգոհության պատճառը, բայց ամեն դեպքում, խնդրում եմ՝ պահպանեք անվտանգության նորմերը»։
Պագամավորը հայտնեց նաև, որ իր համար հասկանալի է՝ ինչու են մինչև վերջին պահը նյութեր հավաքվել, քանի որ շատ բարդ է չեղած բանի մասին նյութեր ստանալը, բնական է, որ մինչև վերջին պահն էլ պետք էր այդ ամենն անել։
«Մենք պատրաստ ենք, որ նաև մեր բնակարաններ պիտի գան և խուզարկեն, թող գան, նայեն, թող մեղավորները պատասխան տան։ Այս քաղաքական հետապնդումն ուղղորդվում է կոնկրետ մի կենտրոնից, և մենք դա հասկանում ենք, դրան պատրաստ ենք, և գնալու ենք մինչև վերջ։ Եվ ամենավերջում, երբ կլինի նոր սկիզբ, պատասխան տալու ժամանակը ևս կգա։ Ես վստահ եմ, որ մեզնից յուրաքանչյուրին լռեցնելը լինելու է լռեցնել մեր ընտրողներին։ Փորձե՛ք, չի ստացվելու։ Ես վստահ եմ, որ գալու է մի օր, երբ մարդուն իր քաղաքական գնահատականների համար հետապնդման չեն ենթարկելու»,- եզրափակեց խոսքը Արտյոմ Ծառուկյանը։
Հարակից հրապարակումներ`
- Վարդևան Գրիգորյան. Ձերբակալելով Ծառուկյանին՝ մտածում եք մի որոշ ժամանակ էլ ժողովրդին կերակրել այդ տեսարաններով
- Արդյոք տեսել եք այն շնորհակալական ժպիտների գոնե կեսը, որ տեսել է Ծառուկյանը. Առուստամյան
- Դուք անհարմար չե՞ք զգում. Զոհրաբյանը՝ դատախազին
- Դիտավորյա՞լ չեք հարցաքննել հորս. Նորա Առուստամյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին