Ծառուկյանը՝ ԱԱԾ աշխատակիցներին. «Բայց ես ուղիղ ձեր մոտ էի գալիս»
Ազգային ժողովի նիստերի դահլիճում ելույթից հետո ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը լքեց այն։ Նա լրագրողներին ասաց, որ ինքը գնում է հարցաքննության, ինչ-որ արել է, որևէ բանի համար չի փոշմանում։
ԱԺ բակում հավաքված էին ԱԱԾ աշխատակիցներ։ Գ. Ծառուկյանը նախ նստեց մեքենան, այնուհետև դուրս եկավ, երբ մոտեցան ԱԱԾ աշխատակիցները։
«Ես ասել եմ, որ գալիս եմ»,- ասաց Գ. Ծառուկյանն իրեն մոտեցած ԱԱԾ աշխատակիցներին։
Լրագրողի հարցին՝ այսինքն բերման ե՞ք ենթարկում, որոշում կա՞, ԱԱԾ աշխատակիցներից մեկն ասաց. «Մենք պարոն Ծառուկյանի հետ պայմանավորվածություն ունենք, խնդրում եմ՝ մեր պայմանավորվածությունները մի մեկնաբանեք»։
Հարցին՝ խախտվե՞լ է պայմանավորվածությունը, արձագանքեց. «Ոչ»։
Գ. Ծառուկյանը կրկնեց. «Բայց ես ուղիղ ձեր մոտ էի գալիս»։
Լրագրողը դիմեց ԱԱԾ աշխատակցին, թե արդյո՞ք նա է քննչական խմբի ղեկավարը։ Պատասխան չեղավ, նստեց Գ. Ծառուկյանի հետ նույն մեքենայի մեջ։
ԲՀԿ խմբակցության անդամ Շաքե Իսայանը լրագրողներին ասաց. «Պարոն Ծառուկյանը թիվ մեկ ամբիոնից հայտարարում է, որ գնում է ԱԱԾ, չգիտեմ՝ ինչու համար է այս շոուի շարունակությունը։ Հասկանում եմ, որ մեր երկրում այլևս որևէ օրենք, ընդհանրապես իրավական ակտերը որևէ ուժ չունեն»։
Իսկ թե ինչ են անում Ազգային ժողովում ԱԱԾ աշխատակիցները, խնդրում եմ դիմեք ԱԺ նախագահությանը, ղեկավարությանը»։
Հարակից հրապարակումներ`
- Գագիկ Ծառուկյան. Սիրտս տրաքում է, սարքոցի է, անբարոյականություն
- Գագիկ Ծառուկյան. Ծառուկյանի վրա գործ եք հարուցել, վախո՞ւմ եք
- Գլխավոր դատախազն ԱԺ-ում ներկայացրեց Գագիկ Ծառուկյանին մեղադրանք առաջադրելու միջնորդությունը
- Փաշինյանը Ծառուկյանի մասին գրառում է կատարել
- Գագիկ Ծառուկյանի դեմ իրականացվող գործողությունները քաղաքական չեն. Միրզոյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան