Ամոթ՝ ձեռնաշղթաներով նվաստացնում եք մեր հերոսին, ով մրցահրապարակում ադրբեջանցուն էր գետնում
ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ամոթ
Այ այս երիտասարդին, Եվրոպայի կրկնակի և Օլիմպիական չեմպիոն, ըմբշամարտիկ Ռոման Ամոյանին, այսօր, ԱԺ մոտակայքից, ոստիկանությունը ձեռնաշղթաներով բերման ենթարկեց:
Իսկ նա իսկապես Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացի էր ու մեր դրոշը հպարտությամբ էր բարձրացնում աշխարհի տարբեր հարթակներում՝ սնելով մեր վիրավոր արժանապատվությունը:
Դու՜ք ունե՞ք մարդկային դեմք՝ դու՜ք, որ գետնաքարշ, ձեռնաշղթաներով նվաստացնում եք մեր հերոսին, մեկին, ով մրցահրապարակում ադրբեջանցուն էր գետնում ու հաղթանակ նվաճում..
Այսօր ձեր ցանած ատելության սերմերը մի օր պարուրվելու են ձեր շուրջ:
Հ.Գ. Բայց ինչպես զարմանալ, երբ երկու օր առաջ ԱԺ կին պատգամավորներին էին զգետնում ու գետնաքարշ տանում այդ նույն ոստիկանները... Չէ, սա չէ մեր երազանքների իրականությունը...»։
Նա տեղադրել է նաև լուսանկար։
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը նույնպես անդրադարձել է Ռ. Ամոյանի բերման ենթարկելուն։
«Գետինը մտնեք ավելի լավ ա
Էս ձևով բերման են ենթարկում բազմաթիվ ադրբեջանցիների չոքցրած Ռոման Ամոյանին ու սա չեն անում թուրքերը, սա չեն անում ադրբեջանցիները.... սա անում են ալիևին կիրթ համարող նիկոլի հրահանգը կատարող ոստիկանները: Հազար ամոթ ձեզ!!!
Հ.Գ. Ջուլֆալակյան Արսենից տեղյակ ե՞ք, կամ ինքն ասելիք չունի՞ էս այլանդակության մասին»,- ֆեյսբուքյան էջում գրել է Ն.Սամսոնյանը ու լուսանկար հրապարակել։
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ հարակից տարածքից բերման է ենթարկվել հունահռոմեական ոճի ըմբիշ, Եվրոպայի առաջնությունների կրկնակի չեմպիոն, Պեկինի ամառային օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Ռոման Ամոնյանը, ինչպես նաև բազմաթիվ քաղաքացիներ, որոնք իրենց աջակցությունն էին հայտնում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին։
«Ոստիկանի օրինական պահանջը չկատարե՞լ, դիմադրե՞լ... Պառկեցրեք գետնին, ձեռնաշղթա գցի»,- բղավում էր ոստիկաններից մեկը, երբ փորձում էին բերման ենթարկել Ռոման Ամոնյանին։
Հարակից հրապարակումներ`
- Բերման ենթարկվեց չեմպիոն Ռոման Ամոյանը
- ԱԺ-ի մոտակայքից արդեն բերման են ենթարկել 70-ից ավելի քաղաքացիների
- Իրավիճակը ԱԺ-ի դիմաց լարված է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան