Կա՞ կոնկրետ ցուցմունք, որ Գագիկ Ծառուկյանն անձամբ փող է տվել. Էդմոն Մարուքյան
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ դիմելով Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու և մեղադրանք առաջադրելու վերաբերյալ միջնորդությունը ներկայացնող ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, նկատեց, որ խուզարկությունը եղել է փետրվարին, ինչո՞ւ այն ժամանակ չեն մտել միջնորդությամբ:
Էդմոն Մարուքյանը նշեց, որ եթե փետրվարին, կամ ավելի վաղ ներկայացված լիներ միջնորդությունը, քաղաքական ենթատեքստի հարց չէր լինի:
Գլխավոր դատախազը պատասխանեց, որ այս ամիսներին քննչական օպերատիվ հետախուզական միջոցառումներ են եղել:
Նկատելով, որ ներկայացված զանգվածային ընտրակաշառքներ բաժանելու Ժամանակ Արթուր Դավթյանը եղել է գլխավոր դատախազ՝ պատգամավորը նկատեց. «Հիմա որոշակի դիսկոմֆորտի հարց կա․ մարդիկ հերթ կանգնած փող էին ստանում, որ ընտրեին, հիմա երեք տարի անցել է, ասում եք՝ գրասենյակում թղթեր ենք գտել, այդ թղթերով ընտրակաշառք է բաժանվել, ուզում ենք քննել: Կա՞ կոնկրետ ցուցմունք, որ Գագիկ Ծառուկյանն անձամբ փող է տվել, որ ընտրակաշառք բաժանեն: Եթե մենք հիմա թույլ տանք, որ կալանավորեք, հետո պարզվի, որ Պողոսը, Պետրոսը, Մարտիրոսը փող են բաժանել, բայց Ծառուկյանին բաց ենք թողնում, քանի որ տեղյակ չի եղել, հետո խորհրդարանին ի՞նչ եք ասում: Իսկ խորհրդարանը պետք է որոշի, ֆրակցիկայի ղեկավարի է թողնում կալանավորել, կամ չի թողնում, սա շփ-թփ անելու հարց չէ»,- հայտարարեց Մարուքյանը:
Դատախազը արձագանքեց, որ պետք չէ պատգամավորներին վախեցնել խորհրդարանին խայտառակ անելով:
Էդմոն Մարուքյանը հարցրեց, թե ՀՀԿ-ի գրասենյակը խուզարկե՞լ են, հնարավոր է այնտեղ էլ կան նման թղթեր:
Գլխավոր դատախազը պատասխանեց, որ ոչ միայն ՀՀԿ-ի, այլ ցանկացած կուսակցության գրասենյակ պարտադիր և անխուսափելի կխուզարկվի դրա համար օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում:
Հարակից հրապարակումներ`
- Ծառուկյանը՝ ԱԱԾ աշխատակիցներին. «Բայց ես ուղիղ ձեր մոտ էի գալիս»
- Ծառուկյան. Կասեմ մեր օրակարգը
- Նիկոլ Փաշինյանը հանցագո՞րծ էր այն ժամանակ, թե հանցագործ չէր. Ուրիխանյան
- Դուք անհարմար չե՞ք զգում. Զոհրաբյանը՝ դատախազին
- Գագիկ Ծառուկյան. Սիրտս տրաքում է, սարքոցի է, անբարոյականություն
- Դիտավորությա՞մբ եք ինֆորմացիայի արտահոսք կազմակերպել. Թանդիլյանը՝ դատախազին
- Կաշառք տալը և ստանալը երկկողմանի գործարք է. Անի Սամսոնյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան