Եզդի պատգամավորն ԱԺ-ում ելույթ ունեցավ մայրենի լեզվով
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը հայտարարություններին ժամին ելույթ ունեցավ մայրենի լեզվով։
Մինչ այդ նա հայերենով ներկայացրեց խնդիրը, Սիրիայի Աֆին շրջանում, որտեղ բազմաթիվ եզիաբնական գյուղեր կան, Թուրքիան ու նրան հարող ընդդիմադիր ուժերը սպանում են իր հայրենակիցներին, վերացնում են եզդիական սրբավայրերը, ստիպում են եզդիներին կրոնափոխ լինել, եզդի աղջիկներին ստիպողաբար ամուսնացնում են մուսուլմաների հետ։
«Ցավով նշեմ, որ անցած գիշեր Իրաքի Սինջարի շրջանում թուրքական կործանիչները բազմաթիվ ավիահարվածներ են հասցրել լեռան ուղղությամբ, այս պահին զոհերի թիվը հստակ չէ։Եզդիները շուրջ վեցի տարի է՝ դիմանում են ցեղասպանության հետևանքով հարկադիր տեղահանման հետևանքներին։ Շուրջ վեց տարի փախստականների ճամբարներում ապրելուց հետո անցած շաբաթ մոտ 200 եզդի ընտանքի որոշեցին վերադառնալ իրենց ավերված բնակավայրեր։ Ինչպես տեսնում ենք, որ Թուրքիայի կողմից եզդիների նկատմամբ սպառնալիքը չի վերանում, այլ գնալով լայնամաշտաբ է դառնում»,-ասաց նա։
Բաքոյանի խոսքով, այս ամենը ենթադրում է եզդիական համայնքի ավելի խոր տեղահանում և իրենց բնակվայրեր վարադառնաոլւ հույսերի մարում։
Ազգությամբ եզդի պատգամավորը կոչ արեց, որ միջազգային հանրությունն ուշադրության կենտրոնում պահի Սինջարում եզդիների անվտանգության հարցին, ինչպես նաև ապահովել ցեղասպանությունը վերապրած եզդիների արժանապատիվ ու անվտանգ վերադարձը իրենց հայրենի բնակավայրեր։
«Ես ներողություն եմ խնդում եմ, նաև ուզում եմ մայրենի լոզվով կոչով դիմել իմ ժողովրդին»,-ասաց Բաքոյանն ու ելույթը շարունակեց եզդիերենով։