Տոնոյան. Նվեր Ծառուկյանն այլ գործի շրջանակներում հարցաքննության ծանուցում է ստացել
«Կարծում եմ՝ հասկանալու հետ կապված որևէ մեկը խնդիրներ չունի, շատ լավ հասկանում է, թե ինչ նկատի ունի ԲՀԿ խմբակցությունը, երբ հայտարարում է, որ կառավարության 100 տոկոսը, այդ թվում վարչապետը պետք է փոխվի»,- ԱԱԾ դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության անդամ Իվետա Տոնոյանը, երբ հետաքրքրվեցին, արդյո՞ք հիմա էլ ԲՀԿ-ի հայտարարությունը՝ կառավարության 100 տոկոս հրաժարականի մասին, մնում է ուժի մեջ։
Նա նշեց, որ իրենք վարչապետի թեկնածուի հարց չեն քննարկել, իրենց քաղաքական ուժը վարչապետի պաշտոնի համար չէ պայքարում, վարչապետի դեմ չէ, որ պայքարում է. «Մենք ասել ենք ու վերահաստատում ենք՝ մենք քաղաքական դաշտի բոլոր առողջ քաղաքական ուժերին, հասարակական սեկտորի ներկայացուցիչներին, մտավորականներին համախմբելու կոչ ենք արել բացառապես ոչ թե երկրի վարչապետի դեմ պայքարելու համար, այլ մեր երկիրը ստեղծված խայտառակ իրավիճակից դուրս բերելու համար։Այս պահին մեր միասնական օրակարգի ձևավորման վրա ենք աշխատում, հետագա անելիքների մասին կտեղեկացնենք»։
Լրագրողները հարցեր տվեցին նաև հարուցված քրեական գործի մասին, մասնավորապես Գ.Ծառուկյանն իր ելույթում ասել էր, որ 28 հոգի է անցնում այս գործով, ովքե՞ր են։ Ի Տոնոյանն ասաց, որ այս պահին իրավական մանրամասներին չի տիրապետում։
Հարցին՝ ընտանիքի անդամներից որևէ մեկը որևէ գործով անցնո՞ւմ է, նա ասաց, որ Նվեր Ծառուկյանն այլ գործի շրջանակներում հարցաքննության ծանուցում է ստացել հենց այն նույն օրը, երբ պարոն Ծառուկյանն էր հրավիրվել ԱԱԾ հարցաքննության։
«Սա վկայում է իշխանությունների նույն բարոյալքության աստիճանի մասին, երբ Գագիկ Ծառուկյանին հրավիրում են հարցաքննության, րոպեներ անց նաև նրա որդուն են հրավիրում հարցաքննության այլ քրեական գործի շրջանակներում»,- ասաց Ի Տոնոյանը՝ նշելով, որ Նվեր Ծառուկյանը երկրում է։
Նա նշեց, որ Գ.Ծառուկյանը հարցաքննության է կանչվել Գեղարքունիք մարզի գրասենյակներից մեկից առգրաված Վազգեն Պողոսյանի անվան հետ կապված թղթի կտորի քրեական գործի շրջանակներում․ «Անգամ այդ թուղթը փաստաթուղթ չենք համարում, իրավական ուժ չունի։ Դա այն թուղթն է, որ իշխանունների անմիջական նախաձեռնությամբ դատախազության, իրավապահ մարմինների ամենաթողության արդյունքում հայտնվել էր իշխանական «Իմ քայլի» պատգամավորների, նախարարների ձեռքում, որոնք մեծ հրճվանքով հրապարակում էին։ Խոսքը մտացածին ընտրակաշառքի բաշխման հետ կապված գործի մասին է»։
Հարակից հրապարակումներ`
- ԱԺ-ում մեկնարկեց Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ քվեարկությունը
- ԲՀԿ-ական պատգամավորներն ու քաղաքացիները հավաքվում են ԱԱԾ դիմաց
- Նաիրա Զոհրաբյանը ԱԺ դահլիճում դատախազին փոխանցել է հաղորդում հանցագործության մասին
- Խորհրդարանն անձեռնմխելիությունից զրկեց Գագիկ Ծառուկյանին
- Արթուր Գրիգորյան. Պարոն Դավթյան, ափսոս եք, հրաժարական տվեք
- Գագիկ Ծառուկյանի փաստաբան. Հաղորդում եմ ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին
- Կա՞ կոնկրետ ցուցմունք, որ Գագիկ Ծառուկյանն անձամբ փող է տվել. Էդմոն Մարուքյան
- Դուք անհարմար չե՞ք զգում. Զոհրաբյանը՝ դատախազին
- Գագիկ Ծառուկյան. Սիրտս տրաքում է, սարքոցի է, անբարոյականություն
- Կարող եք չծվծվալ տեղերից. Տոնոյանը՝ իմքայլականներին
- Գագիկ Ծառուկյան. Ծառուկյանի վրա գործ եք հարուցել, վախո՞ւմ եք
- Նաիրա Զոհրաբյանը լուսանկարներ է հրապարակել աշխատասենյակի խուզարկությունից
- Իվետա Տոնոյան. Որևէ մեկը թող այսօրվա իրադարձություններից չուրախանա
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին