Կարինե Պողոսյան. Քաղաքական տեռոր է իրականացվում
«Այսօր մեր երկրում տիրում է մեղմ ասած քաոս՝ սկսած կառավարումից մինչև արհեստական գործերի ստեղծում, քրեական հետապնդումներ։ Մեր երկրում դժվարությունների, դժգոհությունների ու դրա հետևանքների առաջին պատասխանատուն իշխող քաղաքական ուժն է»,- ԱԺ-ում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Կարինե Պողոսյանը։
Պատգամավորը նկատեց՝ արդյունքում ունենք այն, ինչ ունենք. ներքաղաքական կյանքում երկփեղկված հասարակություն, թշնամանքով ու ատելությամբ լցված մթնոլորտ, տնտեսական-սոցիալական և այլ բազում խնդիրներ, իսկ այսօրվա իրավիճակն ավելի է խորացնում առկա ճգնաժամը։
«Հարգելի գործընկերներ, անկեղծ ասած ես երեկ համոզվեցի, որ մենք ժողովրդավարություն ասածի հետ լուրջ խնդիրներ ունենք այս երկրում։ Կարելի՞ է ժողովրդավար համարել այն երկիրը, որտեղ ոստիկանները ուժ են գործադրում ԱԺ պատգամավորների նկատմամբ, կին պատգամավորներին ասֆալտին քաշ տալիս, դրա հետևանքները մինչև հիմա էլ ինձ վրա են։ Այս ամենը ինչի՞ համար»,- ասաց նա։
Պատգամավորը հիշեցրեց, կիրակի իրենք դուրս էին եկել աջակցելու ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին։
«Ի՞նչ է ստացում, որ Հայաստանի հպարտ քաղաքացին իրավունք չունի աջակցել պարոն Ծառուկյանին, ոչ միայն քաղաքացին, այլև նրա կուսակցության պատգամավորները, քանի որ բերման են ենթարկվում, քանի որ տեղի է ունենում քաղաքական տեռոր»,- ասաց նա։
Պողոսյանի խոսքով, այն, ինչ տեղի է ունենում, չի կարելի իրավական համարել։ Նա հորդորեց գլխավոր դատախազին ու «Իմ քայլ»-ի պատգամավորներին զերծ մնալ անօրինականություններից, քանի որ ինչքան էլ կոսմետիկ վերանորոգում արվի, պատերն ու հիմքը փտած են, իսկ փլուզումն անխուսափելի։
Հարակից հրապարակումներ`
- Կա՞ կոնկրետ ցուցմունք, որ Գագիկ Ծառուկյանն անձամբ փող է տվել. Էդմոն Մարուքյան
- Ծառուկյանը՝ ԱԱԾ աշխատակիցներին. «Բայց ես ուղիղ ձեր մոտ էի գալիս»
- Նիկոլ Փաշինյանը հանցագո՞րծ էր այն ժամանակ, թե հանցագործ չէր. Ուրիխանյան
- Դուք անհարմար չե՞ք զգում. Զոհրաբյանը՝ դատախազին
- Գագիկ Ծառուկյան. Սիրտս տրաքում է, սարքոցի է, անբարոյականություն
- Գագիկ Ծառուկյան. Ծառուկյանի վրա գործ եք հարուցել, վախո՞ւմ եք
- Կաշառք տալը և ստանալը երկկողմանի գործարք է. Անի Սամսոնյան
- Իվետա Տոնոյան. Որևէ մեկը թող այսօրվա իրադարձություններից չուրախանա
- Իվետա Տոնոյան. Ստեղծված իրավիճակի միակ պատասխանատուն հենց դո՛ւք եք
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին