«Հրապարակ». Ծառուկյանի հետ այրված կամուրջներն են վերականգնում նախկին ԲՀԿ-ականները
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ առավոտյան ԲՀԿ-ն խմբակցության նիստ է արել, որն անձամբ վարել է Գագիկ Ծառուկյանը: ԲՀԿ ղեկավարը, ըստ մեր աղբյուրի, ունեցել է բարձր տրամադրություն և թիմին «դուխ» է տվել. «Ոչ մի բանից չվախենաք, գնալու ենք մինչև վերջ»:
Ակնարկել է նաև, որ եթե իշխանությունը շարունակի ուժայինների միջոցով ռեպրեսիաները, ապա իրենք մարդկանց փողոց կհանեն: Ի դեպ, այս օրերին Ծառուկյանի հետ այրված կամուրջներն են վերականգնում նախկին ԲՀԿ-ականները:
Կիրակի օրվա բողոքի ակցիային՝ ի աջակցություն Գագիկ Ծառուկյանի, մասնակցել են նաև Ռուբեն Գևորգյանի՝ Ծաղիկ Ռուբոյի «երդվյալ ազատամարտիկները», Ռուստամ Գասպարյանի «Սև հովազի» տղաները: ԲՀԿ-ն բացահայտ անցնում է կոշտ մարտավարության. երեկ պատգամավորները բոյկոտեցին կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստը»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում