Նաիրա Զոհրաբյանը բարի խուզարկում է մաղթում քննիչներին
ԱԺ «Բարգավաճ ՀԱյաստան» խմբակցության քարտուղար Նաիրիա Զոհրաբյանը տեղեկացնում է, որ քննիչները պարզաբանել են՝ խուզարկելու են ոչ թե ԱԺ իր աշխատասենյակը, այլ ԲՀԿ գրասենյակի աշխատասենյակը։
«Բարի խուզարկում.
Քիչ առաջ տեղեկացա, որ տարածվել է տեղեկատվություն, որ իմ արված հայտարարությունը առ այն, որ Քննչական կոմիտեի ներկայացուցիչները պատրաստվում են խուզարկություն իրականացնել Ազգային ժողովի իմ աշխատասենյակում, չի համապատասխանում իրականությանը:
Հիմա ես հրապարակում եմ այն քննիչի հեռախոսահամարը, ով զանգահարել էր ինձ և ասում էր, որ եթե ես արագ չհասնեմ, իրենք ջարդելու են իմ աշխատասենյակի դուռը:
Քիչ առաջ այս 093-721-122 հեռախոսահամարով ինձ զանգահարած քննիչը տեղեկացրեց, որ
իրենք պատրաստվում են խուզարկել ոչ թե իմ ԱԺ աշխատասենյակը, այլ ՝ Հանրապետության 47 հասցեում գտնվող ԲՀԿ կենտրոնական գրասենյակում իմ ՝ որպես ԲՀԿ գլխավոր քարտուղարի աշխատասենյակը:
Ես իրենց մաղթել եմ բարի խուզարկում, հարցրել են արդյո՞ք կարող են առանց իմ ներկայության խուզարկել, ասել եմ ՝ այո: Այս պահին իմ փաստաբանները կլինեն կենտրոնական գրասենյակի իմ աշխատասենյակում և կմասնակցեն ողջ գործընթացին»։