Պեկինում հաստատվել է կորոնավիրուսի 27 նոր դեպք
Չինաստանի իշխանությունները հայտնել են, որ մայրաքաղաք Պեկինում գրանցվել է կորոնավիրուսի 27 նոր դեպք: Դա տեղի է ունեցել Սինֆադի մեծածախ սննդի շուկայում հայտնաբերված նոր բռնկման հայտնաբերումից հետո: Հունիսի 13-ին շուկան ժամանակավորապես փակվել է:Այս մասին գրում է kommersant-ը։
Անցած հինգ օրվա ընթացքում Պեկինում դեպքերի թիվը հասել է 106-ի: Քաղաքի բոլոր փակ մարզական և զվարճանքի կենտրոնները փակվել են երկուշաբթի: Պեկինից այլ քաղաքներ ժամանողներին կարանտինացնում են։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մտահոգություն է հայտնել նոր բռնկման մասին:
Հիշեցնենք, որ նոր կորոնավիրուսը հայտնվեց Չինաստանի Ուհան քաղաքում անցյալ տարվա վերջին:
Հարակից հրապարակումներ`
- Պեկինի իշխանությունները պաշտոնանկ են արել մայրաքաղաքի շրջանի ղեկավարի տեղակալին կորոնավիրուսի բռնկման պատճառով
- Չինական մեկ այլ քաղաք ռազմական դրություն է սահմանում՝ կորոնավիրուսի բռնկման պատճառով