Սանկտ-Պետերբուրգից Հայաստան վերադարձավ 225 քաղաքացի
Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսության ջանքերով «Ռեդ Վինգս» ընկերութունը ս.թ. հունիսի 16-ին Մոսկվայի ժամանակով ժամը 16.17-ին չարտերային թռիչք իրականացրեց Սանկտ-Պետերբուրգից դեպի Երևան: Այս մասին տեղեկացնում է Սանկտ-Պետերբուրգում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսությունը:
«Հայաստանի Հանրապետություն վերադարձավ 225 քաղաքացի՝ 5-ը մինչև երկու տարեկան երեխա: Տասն ուղևորի ճամփորդությունը, որոնցից չորսը՝ զինակոչիկ, անվճար իրականացրել է գլխավոր հյուպատոսությունը:
ՀՀ քաղաքացիների՝ Հայաստան վերադառնալուն վերաբերող հեռախոսանգերը գլխավոր հյուպատոսությունում շարունակվում են, շարունակվում է նաև ցուցակագրումը:
Ըստ նախնական տվյալների գլխավոր հյուպատոսությունը առաջիկա թռիչքը կկազմակերպի ս.թ. հուլիսի 2-ին»,- նշված է հաղորդագրությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին