
Ֆրանսիա․ Թուրքիայի միջամտությունը Լիբիայում անընդունելի է
Ֆրանսիան անընդունելի է համարում Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությունը, որի շրջանակներում Անկարան միջամտում է լիբիական հակամարտությանը։ Այս մասին, ermenihaber-ի հաղորդմամբ, ասված է Ֆրանսիայի նախագահական պալատի տարածած հայտարարության մեջ։
«Թուրքիան Լիբիայի տարածքային ջրերում 7 նավ է տեղակայել և խախտում է Լիբիայի վերաբերյալ զենքի էմբարգոն։ Լիբիայում Թուրքիայի միջամտությունն անընդունելի է»,- ասված է հայտարարության մեջ։
Ելիսեյան պալատի հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ այս պայմաններում Թուրքիան շարունակում է աջակցություն ստանալ ՆԱՏՕ-ից, ինչը Ֆրանսիան չի կարող թույլ տալ։
Հաղորդվում է, որ այս թեմայով Ֆրանսիան բանակցություններ է վարելու դաշինքի անդամ երկրների հետ։
Ավելի վաղ էլ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Լիբիայի թեմայով իր մտահոգություններն էր հայտնել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին։
Հարակից հրապարակումներ`
- Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆն Անկարայից ժամանել է Մոսկվա
- Իրանի արտգործնախարարը Չավուշօղլուի հետ հանդիպման մասին. Արդյունավետ որոշումներ ընդունեցինք
- Թուրքիան կարող է միանալ հակառուսական ծրագրին, եթե ՆԱՏՕ-ն կատարի իր պայմանը. Էրմենիհաբեր
- Ռուս-թուրքական համագործակցության չհատվող եզրերը Մերձավոր Արևելքում
- Հայաստանը ողջունում է Եգիպտոսի նախաձեռնությունը՝ Լիբիայում հրադադարի հաստատման ուղղությամբ․ ԱԳՆ
- Լիբիայում Թուրքիայի աջակցությունը վայելող ուժերը ռազմավարական նշանակության 2 շրջան են գրավել
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին