ԱԺ-ի մոտակայքից արդեն բերման են ենթարկել 70-ից ավելի քաղաքացիների
Ոստիկաններն Ազգային ժողովի մոտակա տարածքից պարբերաբար բերման են ենթարկում քաղաքացիների։ Նրանք, ովքեր ընդդիմանում են, ոստիկանները ձեռքերից ու ոտքերից գրկած են մոտեցնում մեքենաներին։
Քաղաքացիներն այդտեղ են իրենց աջակցությունը հայտնելու ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին։
Այս պահին ԱԺ նիստում քննարկվում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական աձեռնմխելիությունից զրկելուն և քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին հարցը։
Ոստիկանությունից Panorama.am-ը տեղեկացավ, որ արդեն բերման են ենթարկել 74 քաղաքացի՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար՝ «Հասարակական կարգի պահպանության, հասարակական անվտանգության ապահովման, օբյեկտների պահպանության պարտականությունները կատարելու ընթացքում ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով»։
Տարածքում հավաքված են մեծ թվով ոստիկանական ուժեր, նաև կան ջրցան մեքենաներ։
Հարակից հրապարակումներ`
- ԱԺ-ն սկսել է աշխատանքները, օրակարգում 30-ից ավելի հարց կա
- Իրավիճակը ԱԺ-ի դիմաց լարված է
- ԱԱԾ. 2018-ի ընտրություններից հետո Նաիրիա Զոհրաբյանը բազմաթիվ քաղաքացիների անվանել է ոչխարներ, աղանդավորներ
- Նաիրա Զոհրաբյանը բարի խուզարկում է մաղթում քննիչներին
- Գագիկ Ծառուկյանի դեմ իրականացվող գործողությունները քաղաքական չեն. Միրզոյան
- Գոռ Աբրահամյան. Եթե Գագիկ Ծառուկյանին անձեռմխելիությունից զրկելու միջնորդության հիմքեր լինեն, հասարակությանը կտեղեկացվի