«Դա մեր ամբողջ պոտենցիալը չէր». ոստիկաններն ուժ կիրառեցին լրագրողների նկատմամբ
Արդեն հայտնել ենք, որ րոպեներ առաջ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ ԱԱԾ շենքից։ Մինչ լրագրողներն ու համակիրները փորձում էին մոտենալ Ծառուկյանին, ոստիկանները գործողություններ իրականացրին՝ քաղաքացիներին և լրագրողներին բռնի ուժով հեռացնելով ԲՀԿ առաջնորդի մեքենայից։
Լրագրողների հարցին, թե ինչու նման բիրտ ուժ կիրառվեց լրագրողների նկատմամբ, և ինչու իրենց գցեցին գետնին ու քարշ տալով հեռացրին Գագիկ Ծառուկյանից, Երևանի փոխոստիկանապետ Արթուր Խուդինյանը պատասխանեց՝ շատ սուբյեկտիվ եք մեկնաբանում։
«Բոլորին հորդորում ենք՝ դուրս գնացեք, ժողովուրդ ջան, երթևեկելի մասը բացեք, ինչո՞ւ չեք հետ գնում։ Դուք տեսաք, ցուցարարները փողոցը փակեցին, մենք էլ հորդորեցինք, որ հետ գնաք»,- մեկնաբանեց նա։
Դիտարկմանը, որ ոստիկաններին հորդորն ու նրանց կողմից կիրառված ուժը միաժամանակ են եղել, Ա. Խուդինյանը արձագանքեց՝ միանգամից չենք սկսել։
«Այդ մասը վտանգավոր է նաև ձեր համար։ Նորից եմ կրկնում, մենք չենք արդարացնում մեզ, շնորհակալ եմ, հետ գնացեք, հիմա էլ հորդորում ենք, որ բացեք ճանապարհը։ Էլի դուրս չեք գալիս ճանապարհից։ Եթե անհարմարություն էլ եղավ, մեզ կներեք, ժողովուրդ ջան, ծառայություն է»,- ասաց նա։
Մինչ լրագրողները լքում էին տարածքը, ոստիկաններից մեկը նշեց՝ դա մեր ամբողջ պոտենցիալը չէր։
Հարակից հրապարակումներ`
- Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ ԱԱԾ շենքից
- ԱԺ փոխնախագահ. Նախնական տվյալներով քիչ անց պարոն Ծառուկյանը դուրս կգա ԱԱԾ-ից
- Արսեն Ջուլֆալակյանը չի ցանկացել ներգրավվել Գագիկ Ծառուկյանի հետ կապված գործընթացին
- 87 պատգամավոր կողմ է քվեարկել Գագիկ Ծառուկյանի կալանավորմանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան