16.06.2020. Կորոնավիրուսով 10 հիվանդ է մահացել
Անցած մեկ օրվա ընթացքում Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 425 նոր դեպք՝ ընդհանուր վարակակիրների թիվը հասել է 17489։ Մեկ օրում մահացել է կորոնավիրուսով 10 հիվանդ, երկուսը, ըստ առողջապահության նախարարության, «այլ հիվանդություններից»։
Ընդհանուր առմամբ, Հայաստանում մահացել է կորոնավիրուսով 389 հիվանդ, 96-ը՝ «այլ հիվանդություններից»։
Նախարարության հրապարակած տվյալների համաձայն, պատկերն այսօր ժամը 11։00-ի դրությամբ այսպիսին է.
«Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 17489 դեպք, որոնցից 6571-ն` առողջացած, 293-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10529 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 85556 թեստավորում:
Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 425 նոր դեպք և 295 առողջացած։
Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 81 (կին), 82 (տղամարդ), 65 (կին), 72 (կին), 70 (կին), 63 (տղամարդ), 86 (կին) և 88 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 96 է»։
Հարակից հրապարակումներ`
- Ունենք մահացության միջին տարիքի աստիճանական անկում. Թորոսյան
- 15.06.2020. Անցած մեկ օրում կորոնավիրուսով 19 հիվանդ է մահացել
- 14.06.2020. 663 նոր վարակակիր և մահվան 5 դեպք
- 13.06.2020. Կորոնավիրուսով 11 հիվանդ է մահացել
- 12.06.2020 թ. Կորոնավիրուսով 17 հիվանդ է մահացել
- Իտալիայում Covid-19-ից մահացածների հարազատները դատի են տալիս կառավարությանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան