Գագիկ Ծառուկյան. Սիրտս տրաքում է, սարքոցի է, անբարոյականություն
«Սիրտս տրաքում է։ Ես կարամ ձեն չհանեմ, իմ համար հանգիստ ապրեմ, բայց չեմ կարող։ Ասում է՝ էսօր վարակի պատճառը ժողովուրդն է, որ մասկա չի դնում»,- հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ ելույթ ունենալով ԱԺ ամբիոնի մոտ։
Նա ընդգծեց, որ իշխանությունն է ձախողել կորոնավիրուսի տարածման դեմ պայքարը, նշեց՝ հեղափոխության վերջը եկել է, հեղափոխությունը պետք է գործով ապացուցել։
«Ասում են, եթե դեմ քվեարկեք, ուրեմն մեր հեղափոխության վերջն է լինելու։ Ձեր հեղափոխության վերջը եկել է։ Ես ասում եմ, գնացեք գյուղեր կամ քաղաքով ման եկեք, տնտեսական ճգնաժամ է, գույքահարկ են ավելացնում։ Մարդիկ վարկերի տակ են, ներում շնորհեք, տրաքած վիճակ է, ես ասում եմ, երեք ամիս հետո սով է լինելու, դրա մասին մտածեք»,- ասաց նա։
Ծառուկյանն նշեց, որ երկրում քաղաքական կայունություն չկա, ամբողջ աշխարհի հետ հարաբերությունները փչացրել եք։
«Ես վախեցողը չեմ։ Ուզում եք ահաբեկել, ինչ-որ բաներ կպցնել։ Ես ասում եմ՝ չոր բանը չի կպնի մարդուն։ Ես նորից եմ ասում, կա՞ մեկը, որ ասում է՝ Ծառուկյանն էդ գումարը տվել է ինձ, որ տանեմ կաշառք վճարեմ։ Եթե չխոսեի, կասեիք նորմալ է։ Հիմա ես ճիշտն եմ ասում։ Բացեք ֆեյսբուքը, բոլորը ֆեյքեր են։ Ես ազգի թշնամին չեմ, ձեր կողքին եմ եղել, հարցրեք Փաշինյանին՝ թե ինչքան ներդրում եմ բերել։ Սարքոցի է, ինչքան անբարոյականություն է, ինձ կանչում են, հետևից տղուն են կանչում, մարդ եղեք, դա անբարոյականություն է։ Ասում եմ՝ ասածներիս տեր եմ, տեր եմ լինելու»,-ընդգծեց նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին