Գերմանիան 300 մլն եվրո է հատկացնում COVID-19-ի պատվաստանյութ մշակելու համար
Գերմանիայի կառավարությունը 300 միլիոն եվրո է տրամադրում գերմանական «CureVac» դեղագործական ընկերությանը, որը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ է մշակում, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն՝ վկայակոչելով երկրի էկոնոմիկայի նախարար Պետեր Ալթմայերի հայտարարությունը։
Հրապարակման համաձայն, գերմանական «KFW» պետական բանկի միջոցով պետությունը պետք է ձեռք բերի «CureVac»-ի 23% բաժնետոմս։ Նշվում է, որ նպատակը ընկերության ֆինանսական անվտանգությունն ապահովելն է, պետությունը չի պատրաստվում ազդել «CureVac»-ի բիզնես քաղաքականության վրա:
««Curevac»-ը ոչ միայն նոր պատվաստանյութեր և դեղամիջոցներ զարգացնելու, այլ նաև արտադրանքը սպառողին հասցնելու տեխնոլոգիան մեծ հնարավորություններ ունի», - ասել է Ալթմայերը:
Ավելի վաղ «CureVac»-ը զեկուցել էր կորոնավիրուսի պատվաստանյութի կլինիկական փորձարկման առաջին դրական արդյունքների մասին։
Նշվում է, որ պատվաստանյութի մշակումը սկսվել է հունվարից և ամենաուշը հուլիսին ընկերությունը մտադիր է այն փորձարկել 100 մարդու վրա։
Հարակից հրապարակումներ`
- Իսրայելը բանակցում է Moderna-ի հետ՝ կորոնավիրուսի պատվաստանյութ գնելու մասին
- Աշխարհում 125 ծրագրեր ջանք են թափում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստեղծելու աշխատանքներում
- Գերմանիայում մեկ օրում կորոնավիրուսային հիվանդության 214 նոր դեպք է գրանցվել
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան