Ալեն Սիմոնյան. «Իմ քայլի» պատգամավորները կքվեարկեն իրենց խղճից և համոզմունքներից դրդված
«Համացանցում այն արձագանքը, որ տեղի է ունենում այսօրվա իրականության հետ կապված, հասարակ քաղաքացիների ու մարդկանց արձագանք է և պնդում եմ, որ ՀՀ որևէ պետական մարմնում համակարգված ձևով որևէ նման կառույց չկա ու չի աշխատում, որը համակարգում է ֆեյք, որը քաղաքական նպատակի է ծառայում»,- Ազգային ժողովում ասաց Աժ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, որտեղ քննվում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական աձեռնմխելիությունից զրկելուն և քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին հարցը։
Այնուհետև նա հարց հնչեցրեց. «Լավ, մեր երկրում ընտրությունների ժանանակ եղե՞լ է ընտրակաշառք, թե՞ ոչ։ Կարծում եմ՝ 10 հազար դրամները ու մնացածի մասին ուղղակի չէ, որ լսել ենք, այսօր կա հնարավորություն հասկանալ և քննել՝ արդյոք այդ ընտրակաշառքի հետ կապ է ունեցել դահլիճում նստած որևէ քաղաքական ուժի ներկայացուցիչ»։
Այնուհետև ԱԺ փոխնախագահն ասաց. «Այստեղ քննվում է մի հարց, որտեղ կոնկրետ մեղադրանք է ներկայացվում, դրա փոխարեն լսում ենք Հայաստանի տնտեսության վրա կորոնավիրուսի հետևանքների մասին։ Այո, բոլոր երկրների վրա էլ կորոնավիրուսը թողել է շատ վատ ազդեցություն։ Ինձ մոտ տպավորություն է, որ վերջում կորոնավիրուսն է ինչ-որ տեղից հայտարարությամբ հանդես գալու ու միանա այն ամեն ինչին, ինչ կատարվում է քաղաքական դաշտում։
Վստահեցնում եմ ձեզ, որ մենք վերջում ունենալու ենք այն պատկերը, որը բավականին խոսուն է լինելու այն գործունեության մասին, որը տեղի է ունեցել, իսկ եթե մեղավորներ եղել են, պատժվելու են։
Իհարկե, հաղթանակը բոլորինն է, հեղափոխությունը դահլիճում նստած բոլորինն է։ Չգիտես ինչու, քայլում էին մի քանի հոգի, հետո միացավ ժողովուրդը, բայց հաղթանակը բոլորինն է, պարտությունը միանշանակ որբ է, և դա հասկանալի է։ Պատասխանատվության մասին խոսել ենք բազմիցս, ասել ենք, որ պատասխանատվությունն, այո, մերն է»։
Նա նշեց, որ այս քննարկումն այն բանի ապացույց է, որ Հայաստանում հեղափոխությունից այս կողմ օլիգարխ չկա։
Ալեն Սիմոնյանն ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անունից ասաց. ««Իմ քայլի» պատգամավորները կքվեարկեն իրենց խղճից և համոզմունքներից դրդված»։
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Գրիգորյան. Պարոն Դավթյան, ափսոս եք, հրաժարական տվեք
- Վարդևան Գրիգորյան. Ձերբակալելով Ծառուկյանին՝ մտածում եք մի որոշ ժամանակ էլ ժողովրդին կերակրել այդ տեսարաններով
- Գագիկ Ծառուկյանի փաստաբան. Հաղորդում եմ ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին
- Արդյոք տեսել եք այն շնորհակալական ժպիտների գոնե կեսը, որ տեսել է Ծառուկյանը. Առուստամյան
- Կարինե Պողոսյան. Քաղաքական տեռոր է իրականացվում
- Կա՞ կոնկրետ ցուցմունք, որ Գագիկ Ծառուկյանն անձամբ փող է տվել. Էդմոն Մարուքյան
- Ծառուկյան. Կասեմ մեր օրակարգը
- Նիկոլ Փաշինյանը հանցագո՞րծ էր այն ժամանակ, թե հանցագործ չէր. Ուրիխանյան
- Դուք անհարմար չե՞ք զգում. Զոհրաբյանը՝ դատախազին
- Կարող եք չծվծվալ տեղերից. Տոնոյանը՝ իմքայլականներին