Հետկորոնավիրուսային առաջին զբոսաշրջիկները ժամանել են Հունաստան
Հունաստանի օդանավակայանները սկսեցին կանոնավոր միջազգային թռիչքներ իրականացնել նախօրեին՝ եռամսյա կարանտինից հետո: Կառավարությունն ակնկալում է, որ այս միջոցը կվերականգնի զբոսաշրջության արդյունաբերությունը, որը կազմում է Հունաստանի ՀՆԱ-ի մոտ 20%-ը: Այս մասին գրում է Euronews-ը։
Պարտադիր թեստավորումն ու երկշաբաթյա կարանտինը դեռ գործում են Բրիտանիայի և Թուրքիայի քաղաքացիների համար: Այլ երկրներից ժամանող ուղևորներին ընտրովի են թեստավորելու:
Հույները ակնկալում են, որ կարանտինային միջոցառումների թուլացումը երկիր կբերի երկար սպասված զբոսաշրջիկներին: Բայց միևնույն ժամանակ, շարունակում են մնալ հիվանդության նոր բռնկման վախերը, որի դեպքում կառավարությունը խոստանում է նորից ներմուծել կարանտին:
Անցյալ տարի 33 միլիոն զբոսաշրջիկ էր այցելել Հունաստան, որոնք ընդհանուր առմամբ ծախսել են 19 միլիարդ եվրո: