ԱԺ-ում մեկնարկեց Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ քվեարկությունը
ԱԺ հայտարարությունների ժամի ավարտից հետո լրացուցիչ նիստում Արարատ Միրզոյանն ասաց՝ քննարկում են Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ գլխավոր դատախազի միկջնորդությունը։
«Հարգելի գործընկերներ, տեղեկացնեմ ձեզ և հանրությանը, որ այս ընթացքում ես կապ եմ հաստատել ԱԱԾ ղեկավարության հետ, գիտեք պարոն Ծառուկյանը ցանկություն է հայտնել գնալ այնտեղ։ Պարոն Ծառուկյանին հայտնել են ելույթի հնարավորության մասին, առաջարկել են նրան ուղեկցել խորհրդարան, որպեսզի պարոն Ծառուկյանը կարողանա հանդես գալ ելույթով։ Ինձ փոխանցած տեղեկություններով, պարոն Ծառուկյանը հրաժարվել է այս իրավունքի իրացումից, այսինքն՝ հրաժարվել է ելույթից»,-ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։
Մտքերի փոխանակության համար հերթագրվեց մեկ պատգամավոր։ Այնուհետև դատախազի միջնորդության վերաբերյալ հայտարարվեց քվեարկություն։ Այն կտևի 45 րոպե՝ 17։05-17։50։
Արարատ Միրզոյանի խոսքով, քվեարկության ավարտից, արդյունքների ամփոփումից հետո կոչնակը պատգամավորներին կկանչի դահլիճ։
Հարակից հրապարակումներ`
- Խորհրդարանն անձեռնմխելիությունից զրկեց Գագիկ Ծառուկյանին
- Ալեն Սիմոնյան. «Իմ քայլի» պատգամավորները կքվեարկեն իրենց խղճից և համոզմունքներից դրդված
- Մարուքյան. Մենք չենք մասնակցելու այս քվեարկությանը, այս ֆարսին
- Վարդևան Գրիգորյան. Ձերբակալելով Ծառուկյանին՝ մտածում եք մի որոշ ժամանակ էլ ժողովրդին կերակրել այդ տեսարաններով
- Գագիկ Ծառուկյանի փաստաբան. Հաղորդում եմ ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին
- Կա՞ կոնկրետ ցուցմունք, որ Գագիկ Ծառուկյանն անձամբ փող է տվել. Էդմոն Մարուքյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին