Ազգային պատկերասրահի տնօրենի մրցույթ կանցկացվի
Հայաստանի Ազգային պատկերասրահի տնօրենի թափուր հաստիքի համար կարգի համաձայն կհայտարարվի մրցույթ։ Panorama.am-ը տեղեկացավ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից։
Հայտնում են նաև, որ ՀԱՊ տնօրեն Արման Ծատուրյանի 5 տարվա աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանում է հունիսի 18-ին, և այդ հիմքով նա ազատվելու է զբաղեցրած պաշտոնից։
Հիշեցնենք, որ նախօրեին Հայաստանի Ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը տեղեկացրել էր այսօրվանից լիազորությունների դադարեցման մասին։
Ա. Ծատուրյանը նույնպես ՀԱՊ տնօրեն էր ընտրվել մրցույթով։