Աշխարհում կորոնավիրուսի համավարակից զոհերի թիվը գերազանցել է 436 հազարը
Երեքշաբթի օրը 09:00-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսային հիվանդությունների հետևանքով մահացությունների թիվը հասել է 436.899-ի՝ մեկ օրվա կտրվածքով աճը կազմել է 3.550: «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, նոր տեղեկատվություն է տարածել Ջոն Հոփկինսի համալսարանը:
Ընդհանուր առմամբ, համաճարակի սկզբից ի վեր, ըստ համալսարանի, երեքշաբթի, հունիսի 16-ի ժամը 09: 00-ի դրությամբ, COVID-19- ով վարակված է 8.034.461 մարդ, օրվա ընթացքում աճը եղել է 121.480, ավելի քան 3,8 միլիոն մարդ ապաքինվել է:
Համալսարանի տարածած տեղեկություններով, մեկ օրում ԱՄՆ-ում գրանցված է ավելի քան 100 հազար վարակակիր, ընդհանուր՝ 2 113 901 (մահացել է 116 127), Բրազիլիայում՝ 888 271 (43 959), Հնդկաստանում՝ 332 424 (9 900), Մեծ Բրիտանիայում՝ 298 315 (41 821), Իսպանիայում՝ 244 109 (27 136), Իտալիա յում 237 290 (34 371), Պերույում՝ 232 992 (6 860), Ֆրանսիայում՝ 194 305 (29 439), Իրանում՝ 189 876 (8 950), Գերմանիայում՝ 187 682 ( 8 807), Թուրքիայում՝ 179 831 (4 825), Չիլիյում՝ 179 436 (3 362), Մեքսիկայում՝ 150 264 (17 580), Պակիստանում` 144 478 (2 839), Սաուդյան Արաբիայում` 132 048 (1 011), Կանադայում՝ 100 736 (8 228):
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսը հայտնաբերվել է աշխարհի ավելի քան 200 երկրներում և շրջաններում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան