Խորհրդարանն անձեռնմխելիությունից զրկեց Գագիկ Ծառուկյանին
Ձայների 87 կողմ և 0 դեմ հարաբերակցությամբ խորհրդարանը հավանություն տվեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին անձեռնխելիությունից զրկելու և վերջինիս նկատմամբ քրեական հետապնդում սկսելու դատախազի միջնորդությանը։
Հիշեցնենք, որ քվեարկությանը մասնակցել է միայն իշխող «Իմ քայլը» խմբակցությունը։ Ընդդիմադիր խմբակցությունները որոշեցին բոյկոտել քվեարկությունը, քանի որ նրանց խոսքով, գործընթացը ոչ թե իրավական է, այլ քաղաքական։
Հիշեցնենք, որ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն իր խորհրդարանում ունեցած ելույթից անմիջապես հետո գնացել է ԱԱԾ՝ հարցաքննության՝ բաց թողնելով եզրափակիչ ելույթի և պատգամավորներին պատասխանելու իր հնարավորությունը։
Հարակից հրապարակումներ`
- Բոլոր մյուս ուժերը ստիպված մոբիլիզացվելու են իրենց քաղքական զինանոցում գտնվող բոլոր գործիքներով. Միքայել Մելքումյան
- Գագիկ Ծառուկյանի փաստաբան. Հաղորդում եմ ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին
- Կա՞ կոնկրետ ցուցմունք, որ Գագիկ Ծառուկյանն անձամբ փող է տվել. Էդմոն Մարուքյան
- Գագիկ Ծառուկյան. Սիրտս տրաքում է, սարքոցի է, անբարոյականություն
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա