ԱԺ-ում մեկնարկեց գաղտնի քվեարկությունը, ԲՀԿ-ն ու «Լուսավոր Հայաստան»-ը դրան չեն մասնակցի
«Խորհրդարանին իմ ներկայացրած միջնորդությունը մաքուր իրավական փաստաթուղթ է, գործընթացն ինձ համար իրավական է»,- ԱԺ-ում ամփոփիչ ելույթում հայտարարեց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։
Անդրադառնալով նախաքննության նյութերի արտահոսքին, ասաց՝ ցանկացած ապօրինի արտահոսքի դեպքով քրեական վարույթ կիրականացվի, բոլորը դրա մասին տեղյակ կլինեն։
Ինչ վերաբերում է ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հայտարարությանը, թե սկսելու են դատախազին անվստահություն հայտնելու գործընթաց, Դավթյանն ասաց՝ ազատ են դա անել երեկ, այսօր, վաղը։
«Բայց Ձեր խոսքի մեջ չանցնեք սահմանները։ Պարոն Արթուր Դալլաքյան, ինձ հետ խոսելիս զգույշ ընտրեք բառերը, առանց հասկանալու բառեր չարտաբերեք»,-ասաց դատախազը ԲՀԿ-ական մեկ այլ պատգամավորի։
Նա հորդորեց պատգամավորներին համաձայնություն տալ միջնորդությանը, որը հնարավորություն կտա Գագիկ Ծառուկյանին տալ դատավարական կարգավիճակ, նրան ներգրավվել քրեադատավարական գործընթացում և իրականացնել լրիվ, օբյեկտիվ ու բազմակողմանի քննություն, որը կլինի առավելագույնս հրապարակային։
Դատախազի ելույթից հետո ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ դատախազի միջնորդության վերաբերյալ որոշումն ընդունվում է գաղտնի քվեարկությամբ։
Հաշվիչ հանձնախմբի ղեկավար Վահագն Հովակիմյանը տեղեկացրեց, որ քվեարկությունը անցկացվելու է ԱԺ նիստերի դահլիճին կից նախասրահում ժամը 15։00-16։00-ը։
ԱԺ ԲՀԿ-ական փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը հայտարարեց, որ ԲՀԿ-ան այդ գործընթացին չի մասնակցում։ Ավելի վաղ քվեարկությանը չմասնակցելու մասին հայտարարել էր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
ԱԺ նիստը կվերսկսի ժամը 16։30-ին։
Հարակից հրապարակումներ`
- Վարդևան Գրիգորյան. Ձերբակալելով Ծառուկյանին՝ մտածում եք մի որոշ ժամանակ էլ ժողովրդին կերակրել այդ տեսարաններով
- «Ե՞րբ եք ապօրինի ծխախոտ, ադամանդ, արտահանած պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու հարցով գալու ԱԺ»
- Կա՞ կոնկրետ ցուցմունք, որ Գագիկ Ծառուկյանն անձամբ փող է տվել. Էդմոն Մարուքյան
- Նիկոլ Փաշինյանը հանցագո՞րծ էր այն ժամանակ, թե հանցագործ չէր. Ուրիխանյան
- Դուք անհարմար չե՞ք զգում. Զոհրաբյանը՝ դատախազին
- Գագիկ Ծառուկյան. Սիրտս տրաքում է, սարքոցի է, անբարոյականություն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան