Նաիրա Զոհրաբյանը ԱԺ դահլիճում դատախազին փոխանցել է հաղորդում հանցագործության մասին
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորը Նաիրա Զոհրաբյանը խորհրդարանում ունեցած իր ելույթի ժամանակ հայտնեց, որ սկսում են ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին անվստահություն հայտնելու գործընթաց։
Ըստ պատգամավորի, Արթուր Դավթյանն իրավական որևէ հիմք չի ներկայացրել ԲՀԿ առանորդին առաջադրաված մեղադրանքների վերաբերյալ:
«Ձեր ներկայացրածն ընդամենը թուղթ է, այն իրավական փաստաթուղթ չէ, այն իրավական ուժ չունի։ Ես անհարմար եմ զգում որ ձեր կալիբրի իրավաբանին դրել են այսպիսի ծիծաղելի իրավիճակի մեջ, ինչպես դրել էին նախորդ անգամ, երբ ստիպեցին Նիկոլ Փաշինյանի դեմ ներկայացնել միջնորդություն։ Դուք որպես պրոֆեսիոնալ ձեր քաղաքական մահկանացուն կնքեցիք այս դահլիճում»,- գլխավոր դատաղազին դիմեց պատգամավորը և նկատեց, որ վերջինս միշտ կատարել է կեղտոտ քաղաքական պատվեր։
Պատգամավորըւ հայտնեց, որ շատերը, նաև ԵԴ-ի հետ աշխատող իր գործընկերները պատրաստակամություն են հայտնել ԱԱԾ-ի տարածած իր մասով ծիծաղելի հայտարարության վերաբերալ դառնալ իր անձնական պաշտպանները։
«Ինձ համար կարևոր է, որ այս իրավական ֆուտուրիստական ֆարսը ձեր և ձեր մանուկ ԱԱԾ ղեկավարի հետ միասին հասնի մինչև Եվրոպական դատարան, ես դա խոստանում եմ, եթե անգամ դա իմ կյանքն արժենա։ Ինչ էլ անեք, ինչ էլ հրապարակեք, ինչ ռեպրեսիաների էլ գնաք, մեռնելուս վերջին շնչով ասելու եմ այն ինչը մտածում եմ»,-հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը։
Զոհրաբյանի խոսքով քաղաքական հետապնդումը սկսվել է այն ժամանակ, երբ ԲՀԿ քաղաքական խորհրդի հատուկ նիստում Գագիկ Ծառուկյանը ներկայացրեց երկրի իշխանությունների տարբեր ոլորտների ձախողումները։
«Եվ մեկ կենտրոնից հրահանգավորված ձևով բոլոր պատգամավորները, ավագանիները, մարզպետները, մարզպետների բաջանաղները, հորքուրի գանձերը, բոլոր կոֆե եփողները, կոֆե եփողների կոշիկների քուղերը կոճկողները իրենց բարոյական պարտքը համարեցին սոցիալական ցանցում ամենաանբարո հայհոյանքներ հնչեցնել»,- նկատեց ԲՀԿ պատգամավորը։
Զոհրաբյանը նկատեց, որ 9 տարվա մեջ իր հայտարարագրում որևէ տող չի փոխվել և նկատեց, որ ահագնացող ձայնով տեքստեր են կարդում իր միլիոնների մասի։
«Դուք դերասան եք, գուցե ձեզ հանձնանարեն, դուք կարդաք, ավելի արժանահավար կկարդաք»,- «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Մանուկյանին դիմեց Զոհրաբյանն ու այնուհեըև բղավեց. «Տեղից չբղավեք և նստեք ձեր տեղը, հասկացաք, թե չէ: Ստանիսլավսկու նման, քիչ է մնում ասենք՝ նե վերյու»։ Ըստ պատգամավորի, իր հայտարարագրերը շատ ավելի լավ է, քան մի քանի տարի հետո բացահայտված մյուս պաշտոնյաներինը:
«Ձեր մանուկ ԱԱԾ-ի ղեկավարը հայտարարություն է տարածել, որ վերծանվել են Նաիրա Զոհրաբյանի, ենթադրում եմ հեռախոսազրույց է եղել, բայց այսպես լղոզված են գրել, որ ասեն՝ խոսել ես մեկը կողքից լսել է, հետո այդ մարդուն կբերեն, որը կասի՝ այո, տիկին Զոհրաբյան, ես լսեցի, որ դուք ասացիք՝ սենց չի լինի էլի, առանց ընտրակաշառքի ԲՀԿ-ին ձայն չեն տալիս»,- հայտնեց Նաիրա Զոհրաբյանը և այդ պահին հանցագործության մասին հայտարարություն ներկայացրեց գլխավոր դատախազին, քանի որ դա նշանակում է, որ իր հեռախոսը մշտապես լսվել է:
«Մեր խմբակցությունում, անկեղծ ասած, պարոն Դավթյան, 2 կարծիք կար, մի մասն ասում էր՝ չէ, պարկեշտ մարդ է, ինքը թույլ չի տա, որ իրեն էսպես կեղտոտ և ամբարո ձևով օգտագործեն»,- հայտարարեց Զոհրաբյանը և հավելեց, որ դատախազը ուներ տարբերակ հրաժարվելու և մնալու բարոյական մարդ, բայց նա ընտրեցիք ամենավատթարագույն տարբերակը՝ կատարելով քաղաքական պատվեր։ «Մտքներովդ չանցնի, թե կարող եք վախեցնել, դուք մեզ բյուրեղացրիք, այ դրա համար շնորհակալ եմ»,-եզրափակեց Նաիրա Զոհրաբյանը։
Հարակից հրապարակումներ`
- Խորհրդարանն անձեռնմխելիությունից զրկեց Գագիկ Ծառուկյանին
- Պարոն Ծառուկյանը իր կամքին հակառակ չի տարվել ԱԱԾ. Միրզոյան
- Վարդևան Գրիգորյան. Ձերբակալելով Ծառուկյանին՝ մտածում եք մի որոշ ժամանակ էլ ժողովրդին կերակրել այդ տեսարաններով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան