ԱԱԾ շենքի դիմացից ոստիկանները փորձում էին հեռացնել Արման Աբովյանին
Արդեն հայտնել ենք, որ մի խումբ քաղաքացիներ, ինչպես նաև ԲՀԿ-ական պատգամավորներ հավաքվել են ԱԱԾ շենքի դիմաց, որտեղ այս պահին հարցաքննվում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։
Թեև ոստիկանները անընդհատ հայտարարում են, որ արտակարգ դրության պայմաններում հավաքներն արգելված են, այնուամենայնիվ, դա չի խանգարում քաղաքացիներին հավաքվել և իրենց բողոքի ձայնը հնչեցնել։
Եվ քանի որ ԱԱԾ շենքի դիմաց ոստիկաններն իրականացնում են ուժեղացված ծառայություն, նրանք անմիջապես բերման են ենթարկում այն քաղաքացիներին, որոնք, իրենց խոսքով, չեն պահպանում սոցիալական հեռավորորթյուն։
Ոստիկանների կողմից քաղաքացիներից մեկին բերման ենթարկելուն միջամտեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը՝ պահանջելով չխոչընդոտել քաղաքացիների ազատ տեղաշարժին։
Այդ պահին ոստիկանները մոտեցան, սակայն ինքը գոռաց. «Թողեք, արա՛», որին ի պատասխան, ոստիկանության աշխատակիցն ասաց. «Այստեղ արա չկա»։
Այնուհետև Արման Աբովյանը ոստիկանության աշխատակցին ասաց, որ նա սխալ է անում՝ խոչընդոտելով քաղաքացու ազատ տեղաշարժի իրավունքը, որին ուժային կառույցի ներկայացուցիչն արձագանքեց՝ դուք չպետք է ասեք՝ սխալ ենք, թե ճիշտ։
Արման Աբովյանն էլ հակադրվեց՝ ասելով, որ հենց ինքը պիտի գնահատական տա ոստիկանության աշխատակցի քայլերին, որից հետո ոստիկանը նրան կոչ արեց՝ մի կողմ անցնել։
Հիշեցնենք, որ խորհրդարանում իշխանական խմբակցության պատգամավորները 87 ձայնով կողմ քվեարկեցին Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու դատախազի միջնորդությանը։ Ընդդիմադիր երկու խմբակցությունները քվեարկությանը չեն մասնակցել։
Հարակից հրապարակումներ`
- ԱԺ-ում մեկնարկեց Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ քվեարկությունը
- ԲՀԿ-ական պատգամավորներն ու քաղաքացիները հավաքվում են ԱԱԾ դիմաց
- Խորհրդարանն անձեռնմխելիությունից զրկեց Գագիկ Ծառուկյանին
- Գագիկ Ծառուկյանի փաստաբան. Հաղորդում եմ ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան