ԱԱԾ մոտ ոստիկանական ուժեր են հավաքվել
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն արդեն ԱԱԾ-ում է՝ հարցաքննության։ ԱԱԾ հարևանությամբ հավաքվել են մեծ թվով ոստիկաններ։ Այս պահին ԱԱԾ-ի մոտ քաղաքացիներ չկան։
Նշենք, որ ոստիկանական մեծ ուժեր են կուտակված նաև Ազգային ժողովի հարևանությամբ, որտեղ քննվում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական աձեռնմխելիությունից զրկելուն և քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին հարցը։
ԱԺ շրջակայքից հարյուրից ավելի քաղաքացիներ են բերման ենթարկվել, որոնք աջակցում են ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին։ Նրանց բերման են ենթարկել ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար, այն է՝ չեն հեռացել հավաքի վայրից։
Հարակից հրապարակումներ`
- Ծառուկյանը՝ ԱԱԾ աշխատակիցներին. «Բայց ես ուղիղ ձեր մոտ էի գալիս»
- Ծառուկյան. Կասեմ մեր օրակարգը
- Բերման ենթարկվեց չեմպիոն Ռոման Ամոյանը
- ԱԺ-ի մոտակայքից արդեն բերման են ենթարկել 70-ից ավելի քաղաքացիների
- Գլխավոր դատախազն ԱԺ-ում ներկայացրեց Գագիկ Ծառուկյանին մեղադրանք առաջադրելու միջնորդությունը
- Իրավիճակը ԱԺ-ի դիմաց լարված է
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին