Զելենսկու կինը հոսպիտալացվել է Կիևի հիվանդանոցներից մեկում
Ուկրաինայի Նախագահ Վլադիմիր Զելենսկու կնոջը՝ Ելենային, հոսպիտալացրել են Կիևի հիվանդանոցներից մեկում: Նախորդ շաբաթ Ուկրաինայի առաջին տիկնոջ մոտ հայտնաբերվել էր նոր կորոնավիրուս։ Այս մասին գրում է Strana.ua-ն։
Ելենա Զելենսկայայի մոտ ախտորոշվել է COVID-19-ով պայմանավորված չափավոր ծանրության երկկողմանի թոքաբորբ: Նշվում է, որ Զելենսկայան թթվածնի կարիք չունի, վիճակը կայուն է։
Նախագահի կինը գտնվում է բժիշկների հսկողության տակ:
Նախօրեին Վլադիմիր Զելենսկու և երեխաների մոտ COVID-19-ի հերթական PCR թեստերը բացասական արդյունք են տվել:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները