«Չելսին» պատրաստվում է ձեռք բերել Ռոնալդուին
Պորտուգալիայի հավաքականի ավագ Քրիշտիանու Ռոնալդուն հնարավոր է կարիերան շարունակի Անգլիայում։ «Չելսին» պատրաստ է վճարել «Յուվենտուսի» հարձակվողի համար 120 միլիոն եվրո։ Վեստի.ռու կայքը գրում է, որ Soccer.ru-ի տեղեկատվության համաձայն, «Չելսին» պատրաստվում է ձեռք բերել Ռոնալդուին ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Լոնդոնցիները համաձայն են վճարել պորտուգալացու համար 120 միլիոն եվրո։ Իր հերթին «Յուվենտուսը» հետաքրքրված է լոնդոնյան ակումբից երկու ֆուտբոլիստի ձեռք բերմամբ։
Ռոնալդուն 2003-2009 թվականներին խաղացել է «Մանչեսթր Յունայթեդում»։ Ֆուտբոլիստը մի քանի անգամ ասել է, որ կցանկանար կրկին խաղալ Անգլիայում։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան