Ոստիկանությունը կուսումնասիրի լրագրողների բռնության կադրերը
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին աջակցություն հայտնելու համար ԱԱԾ շենքի դիմաց հավաքված քաղաքացիներին ոստիկանության կողմից ցրելու ընթացքում տուժել են ակցիան լուսաբանող, իրենց մանագիտական պարտքը կատարող լրագրողները։
«Թերթ. Էյ.էմ»-ից Անի Գևորգյանն ուղիղ եթերում հայտարարեց, որ անձամբ իրեն հարվածել են։Ոտքի հատվածում թեթև վնասվածք է ստացել news.am-ի թղթակիցը։
Մարգարիտա Դավթյանն էլ ընդգծեց, ցույց է տվել իր բեյջը, հայտարարել է, որ լրագրող է, շնչահեղձ է լինում, մինչդեռ իրեն հրել են ու գետին գցել։
Լրագրողները հայտարարեցին, որ իրենք հարցազրույց էին անում ու ժամանակ չեն ունեցել տարածքից հեռանալու համար։
Ըստ նախնական տեղեկությունների, վնասվել է նաև ԶԼՄ-ների ներկայացուցիչների տեխնիկան, կորել է Para TV-ի ուղիղ եթե ապահովող սարքը կորել է։
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից Panorama.am-ին հայտնեցին, որ տեսանյութերը կուսումնասիրեն, պարզաբանմամբ հանդես կգան։
Հարակից հրապարակումներ`
- «Դա մեր ամբողջ պոտենցիալը չէր». ոստիկաններն ուժ կիրառեցին լրագրողների նկատմամբ
- ԱԱԾ շենքի դիմաց հրմշտոց է, քաշքշուկ
- Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ ԱԱԾ շենքից
- ԱԱԾ շենքի դիմաց բազմաթիվ ոստիկաններ են բերվել
- ԱԺ փոխնախագահ. Նախնական տվյալներով քիչ անց պարոն Ծառուկյանը դուրս կգա ԱԱԾ-ից