Արդյոք տեսել եք այն շնորհակալական ժպիտների գոնե կեսը, որ տեսել է Ծառուկյանը. Առուստամյան
«Գիտեմ, շատերդ սիրում, հարգում և ընդունում եք պարոն Ծառուկյանի արած գործերը, ավաղ այդ մասին Ձեզ այսօր պարզապես չի կարելի խոսել»,- խոհրդարանում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նորա Առուստամյանը՝ անդրադառնալով ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությանը։
Նրա խոսքով, իր հայրը ևս պատանդ է շինծու քաղաքական գործերի, որոնք ստեղծվել են ոմանց ականջին հաճելի լինելու համար, և այսօր այդ ստեղծողներն ավելի են կատարելագործել իրենց արվեստը և արդեն թիվ մեկ քաղաքական ամբիոնից են փորձում մեղադրանքներ հնչեցնել մարդու հասցեին, ով ոչ մի առնչություն չունի նշված քրգործերի հետ։
«Միշտ ասում եմ, որ հորս հետ կապված քրգործը պետք է թողնել իրավական դաշտում և չբերել քաղաքական ասպարեզ։ Բայց այսօր իշխանությունն իր արած քայլերով Սեդրակ Առուստամյանի հետ կապված բոլոր գործերը բերեց քաղաքական ասպարեզ։ Գիտեք, ինձ համար կրկնակի դժվար է խոսել, լսել, պատասխանել տեղի ու անտեղի քննադատություններին, քանի որ խոսում եք մարդկանց մասին, որոնք իրենց կյանքի լավագույն տարիներն անցկացրել են աշխատատեղեր ստեղծելով, մեկով ավելի ընտանիքի ձեռք մեկնելով։ Այո, «Մուլտի Գրուպ» կոնցեռնի սեփականատերը Գագիկ Ծառուկյանն է, բայց այն հավատարմագրային կառավարման է անցել հորս՝ Սեդրակ Առուստամյանին։ Եվ միշտ Գ. Ծառուկյանը մտածել է՝ ոչինչ թող ես տուժեմ, բայց դիմացինը չտուժի, ընտանիք է կերակրում»,- ներկայացրեց պատգամավորը։
Ն. Առուստամյանի խոսքով, Գ. Ծառուկյանն իր մանկության հերոսն է, իսկ այժմ քաղաքական ղեկավարը, և նա միշտ առաջնորդվել է մի սկզբունքով՝ ինչ անում ես, պիտի դիմացինիդ մասին մտածես։
«ԱԺ պատգամավորներ, մի պահ ինքներդ ձեզ հարց տվեք ու փորձեք պատասխանն իմանալուց հետո միայն անել ձեր շատ մեծ հետքայլը։ Արդյո՞ք ձեզնից որևէ մեկն իր կյանքում գոնե մեկ անգամ տեսել է այն շնորհակալական ժպիտների գոնե կեսը, որ տեսել է Գ. Ծառուկյանը, կուզե՞ք օգնեմ, պատասխանը գտնեք՝ ոչ, չեք տեսել»,- եզրափակեց խոսքը Ն. Առուստամյանը։
Հարակից հրապարակումներ`
- «Ե՞րբ եք ապօրինի ծխախոտ, ադամանդ, արտահանած պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու հարցով գալու ԱԺ»
- Կա՞ կոնկրետ ցուցմունք, որ Գագիկ Ծառուկյանն անձամբ փող է տվել. Էդմոն Մարուքյան
- Ծառուկյանը՝ ԱԱԾ աշխատակիցներին. «Բայց ես ուղիղ ձեր մոտ էի գալիս»
- Ծառուկյան. Կասեմ մեր օրակարգը
- Դուք անհարմար չե՞ք զգում. Զոհրաբյանը՝ դատախազին
- Գագիկ Ծառուկյան. Սիրտս տրաքում է, սարքոցի է, անբարոյականություն
- Պեկինի իշխանությունները պաշտոնանկ են արել մայրաքաղաքի շրջանի ղեկավարի տեղակալին կորոնավիրուսի բռնկման պատճառով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան