ԱԺ փոխնախագահ. Նախնական տվյալներով քիչ անց պարոն Ծառուկյանը դուրս կգա ԱԱԾ-ից
«Մենք այս պահի դրությամբ տեղեկատվություն ունենք, որ քիչ անց պարոն Ծառուկյանը դուրս կգա ԱԱԾ շենքից»,-ծառայության շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը։
«Այս պահի դրությամբ նախնական նման տեղեկություններ ունենք, նախնական, կրկնում եմ, այս պահին հարյուր տոկոսով ոչինչ ասել չեմ կարող»,-ասաց ԲՀԿ-ական պատգամավորը։
Նրա խոսքով, իրեն են զանգել տարբեր գործիչներ, դեսպաններ, այդ թվում Հայաստանում Բելառուսի դեսպանը։
«Նրանք մտահոգություն են հայտնում ստեղծված իրավիճակի վերաբերյալ»,-ասաց նա։
ԲՀԿ-ական գործչի խոսքով, իրենք առաջիկայում հանդիպումներ, քննարկումներ են ունենալու տարբեր ուժերի, գործիչների հետ, գործողությունները լինելու են իրավաչափ ու համարժեք, կուսակիցների հետ քննարկմանն ամփոփել են տեղի ունեցածը, անելիքները։
«Քանի որ մենք հարյուր տոկոսանոց ինֆորմացիա չունենք, գործելու ենք ըստ անհրաժեշտության»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանը մոտ ութ ժամ գտնվումէ ԱԱԾ-ում։ Նա այստեղ եկավ Ազգային ժողովում ելույթ ունենալուց հետո։ «Իմ քայլը» խմբակցության 87 պատգամավորներ նախ կողմ քվեարկեցին նրան անձեռնմխելիությունից, ապա նաև ազատությունից զրկելու վերաբերյալ գլխավոր դատախազի միջնորդությանը։
Հարակից հրապարակումներ`
- Արսեն Ջուլֆալակյանը չի ցանկացել ներգրավվել Գագիկ Ծառուկյանի հետ կապված գործընթացին
- 87 պատգամավոր կողմ է քվեարկել Գագիկ Ծառուկյանի կալանավորմանը
- Տոնոյան. Նվեր Ծառուկյանն այլ գործի շրջանակներում հարցաքննության ծանուցում է ստացել
- Ընդդիմադիր կուսակցություններ. Պահանջում ենք իշխանություններից դադարեցնել երկրում ճգնաժամը խորացնող ռեպրեսիվ գործելաոճը
- ԱԺ-ում մեկնարկեց Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ քվեարկությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան