Աբխազիայի նախագահը Մոսկվայում կմասնակցի Հաղթանակի շքերթին
Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան կմասնակցի Մոսկվայում կայանալիք Հաղթանակի շքերթին: Այս մասին, Regnum-ի հաղորդմամբ, հունիսի 15-ին հաղորդել է Աբխազիայի ղեկավարի մամուլի ծառայությունը:
«Աբխազիայի պատվիրակությունը կմասնակցի Հաղթանակի շքերթին», - ասվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Հաղորդվում է, որ պատվիրակության կազմում կլինեն հանրապետության խորհրդարանի անդամ Լաշա Աշուբան և էկոնոմիկայի նախկին նախարար, 2020 թվականի նախագահական ընտրությունների թեկնածու Ադգուր Արդինբան:
Հիշեցնենք, որ Մոսկվայում Հաղթանակի շքերթը մայիսի 9-ին հետաձգվեց կորոնավիրուսի պատճառով և կկայանա հունիսի 24-ին։
Հարակից հրապարակումներ`
- Պուտինի հետ հեռախոսազրույցում Փաշինյանը հույս է հայտնել, որ մինչև հունիսի 24-ը կապաքինվի
- Մոսկվան Հաղթանակի շքերթի համար նոր հրավերներ կուղարկի բոլոր մասնակիցներին
- Պեսկով. Պուտինի համար հեշտ չէր որոշում կայացնել` Հաղթանակի շքերթը հետաձգելու վերաբերյալ
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան