Բերման ենթարկվեց չեմպիոն Ռոման Ամոյանը
«Ոստիկանի օրինական պահանջը չկատարե՞լ, դիմադրե՞լ... Պառկեցրեք գետնին, ձեռնաշղթա գցի»,- բղավում էր ոստիկաններից մեկը, երբ ԱԺ հարակից տարածքից փորձում էին բերման ենթարկել հունահռոմեական ոճի ըմբիշ, Եվրոպայի առաջնությունների կրկնակի չեմպիոն, Պեկինի ամառային օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Ռոման Ամոնյանին։
Վերջինս պահանջում էր, որ իր ձեռքերը թողնեն։
Հիշեցնենք, որ սյս պահին ԱԺ նիստում քննարկվում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական աձեռնմխելիությունից զրկելուն և քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին հարցը։ Հավաքված քաղաքացիներն իրենց աջակցություն են հայտնում Գագիկ Ծառուկյանին։
Երևանի փոխոստիկանապետ գնդապետ Արթուր Խուդինյանը լրագրողներին ասաց, որ բոլորին զգուշացրել են, ժամանակ են տվել հեռանալ հավաքի վայրից, հավաքի վայր է հանդիսանում հարակից տարածքները, չեն ենթարկվել օրինական պահանջին, տարվել են ոստիկանական բաժիններ։
Լրագրողի հարցին՝ չեմպիոնին բռնությամբ տանելը օրինական պահա՞նջ է, Ա. Խուդինյանն ասաց. «Անունը չգիտեմ, մենք տեղյակ չենք ինքն ով է, քաղաքացին քաղաքացի է։ Ոստիկանին դիմադրություն ցույց տվեց, ոստիկանի օրինական պահանջը չկատարեց՝ հեռանալ հավաքի վայրից։ Երբ որ ոստիկանները բերման էին ենթարկում, դիմադրություն էր ցույց տալիս ու մինչև վերջ դիմադրություն ցույց տվեց»։
Նշենք, որ քաշքշելով բերման են ենթարկում նաև կանանց։
«Ինձ մի կպեք»,- բղավեց մի կին, երբ նրան բերման ենթրակեցին ոստիկանները։
«Իմ քույրիկին են տանում, մենք ուղղակի կանգնած էինք։ Մարդն աշխատանքի էր գնում, կանգնել էր այստեղ, դու իրան բերման ես ենթարկում»,- ասաց մեկ այլ քաղաքացի, որին նույնպես բերման ենթարկեցին։
«Խնդրում եմ՝ ուժ մի կիրառեք»,- բերման ենթարկելու պահին ոստիկաններին դիմեց մի կին։
«Ուժ չենք կիրառում»,- արձագանքեց ոստիկաններից մեկը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին