Գագիկ Ծառուկյան. Ծառուկյանի վրա գործ եք հարուցել, վախո՞ւմ եք
«Այս ամենը սկսել է հունիսի 5-ին, երբ մենք հրավիրեցինք ԲՀԿ խորհրդի նիստ ու հայտարարեցինք այն վիճակի մասին, ինչ կա»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ դիմելով ժողովրդին ու խորհրդարանին։
Նա նշեց, որ խոստումից անցել է երկու տարի, ոչ մի բան չի արվել, իրավիճակը մտահոգիչ է բոլոր ոլորտներում՝գյուղատնտեսության, արտադրության, տնտեսության, սոցիալական, առողջապահական։
Նա ընդգծեց, պետք է իրական կյանքում բարեփոխումներ արվեն, ոչ թե ՊՈԱԿ-ի 500 ֆեյքերով ֆեյսբուքում, որոնք հայհոյանքներ ու վիրավորանքներ են տարածում։
«Ես ասել եմ, ձեր կողքին եմ եղել, հուշագիրը Փաշինյանի հետ ստորագրել եմ, արել եմ ամեն բան, ցանկացել եմ աջակցել, որ ժողովրդի սպասելիքը իրականություն դառնա։ Բայց սուտ, օդ խոստումներ էին, արածն էլ քանդվել է։ Ամոթ է, ֆեյսբուքով, ֆեյքերով երկիր չեն կառավարում։ Ծայրահեղ վիճակ է բոլոր ոլորտներում, համաճարակի դեմ պայքարը ձախողել եք»,- ասաց նա։
Ծառուկյանը խորհուրդ տվեց՝ հետաքրքրվել մարդկանց սոցիալական վիճակով, պարզել, թե ինքն ինչ է արել մարդկանց օգնելու համար։
Նրա խոսքով, իր ու կուսակիցների կողմից ընտրակաշառքի մասին թղթերի տարածումը պատվեր է։
«Թուղթ են գտել, տո Ծառուկյանը գումար տվե՞լ է։ Ես ասել եմ, իմ սկզբունքից հետ չեմ կանգնելու։ Ծառուկյանի վրա գործ եք հարուցել, վախո՞ւմ եք։ Մարզերի ճանապարհները փակել եք, որ չգան»,-ընդգծեց նա՝ ավելացնելով, որ իշխանությունն այսօր 7 տոկոս ունի։
Հարակից հրապարակումներ`
- «Նիկոլի համար պոլերին քնեցինք, Ծառուկյանով է ընտրվել Նիկոլը»
- Գլխավոր դատախազն ԱԺ-ում ներկայացրեց Գագիկ Ծառուկյանին մեղադրանք առաջադրելու միջնորդությունը
- Փաշինյանը Ծառուկյանի մասին գրառում է կատարել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին