
Իրանի արտգործնախարարը Չավուշօղլուի հետ հանդիպման մասին. Արդյունավետ որոշումներ ընդունեցինք
Հունիսի 15-ի կեսօրի Իրանի արտգործնախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը Ստամբուլում հանդիպել է թուրք պաշտոնակից Մևլութ Չավուշօղլուի հետ։ Այս մասին գրում է ermenihaber-ը։
Զարիֆը Չավուշօղլուի և թուրք բարձրաստիճան պաշտոնյաների հետ անցկացրած երկկողմ հանդիպումների մասին գրառում է արել Twitter միկրոբլոգի իր պաշտոնական էջում։
Գրառման մեջ մասնավորապես ասվում է․
«Ստամբուլում արդյունավետ հանդիպումներ ունեցանք իմ բերեկամ Մևլութ Չավուշօղլուի և մյուս բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Տեսակետներ փոխանակեցինք ինչպես երկկողմ համագործակցության, այնպես էլ տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ։ Արդյունավետ որոշումներ ընդունեցինք։
Զարիֆը, կայացած խորհրդակցությունները համարել է հրատապ և ակնարկել հաջորդ հանդիպման մասին՝ նշելով, որ այն տեղի կունենա Մոսկվայում։
«Մեր հարևանները մեզ համար միշտ առաջնահերթ են»,-գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Ռուս-թուրքական համագործակցության չհատվող եզրերը Մերձավոր Արևելքում
- Ռուս բարձրաստիճան պատվիրակության այցը Թուրքիա հետաձգվել է
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին