Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆն Անկարայից ժամանել է Մոսկվա
Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն այսօր ժամանել է Մոսկվա, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Ավելի վաղ Իրանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունների պաշտոնական ներկայացուցիչները հայտնել էին, որ Մոսկվա այցի ընթացքում Զարիֆը հանդիպելու է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Բանակցությունները տեղի կունենան այսօր:
Զարիֆը ժամանել է Ռուսաստան Անկարայից, որտեղ, ի թիվս այլ հարցերի, նա իր թուրք գործընկերոջ հետ քննարկել է Սիրիայի հարցով Աստանայի գագաթնաժողովի նախապատրաստումը:
Հիշեցնենք, որ հունիսի 14-ին նախատեսված էր ՌԴ արտաքին գործերի և պաշտպանության նախարարների այցը Թուրքիա, սակայն վերջին պահին այն հետաձգվեց՝ անհայտ պատճառներով։ ՌԴ պատվիրակությունը Թուրքիայում նախատեսում էր քննարկել մասնավորապես Լիբիայում և Սիրիայում տիրող իրավիճակը։
Հարակից հրապարակումներ`
- Իրանի արտգործնախարարը Չավուշօղլուի հետ հանդիպման մասին. Արդյունավետ որոշումներ ընդունեցինք
- Ռուս-թուրքական համագործակցության չհատվող եզրերը Մերձավոր Արևելքում
- Ռուս բարձրաստիճան պատվիրակության այցը Թուրքիա հետաձգվել է
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին