Ծառուկյան. Կասեմ մեր օրակարգը
«Ես հիմա գնում եմ Ազգային անվտանգության ծառայություն։ Կգա ժամանակը, ես կասեմ մեր օրակարգը»,- ԱԺ-ում ելույթ ունենալուց հետո դահլիճում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։
Հիշեցնենք, որ ԱԺ-ում քննարկվում է գլխավոր դատախազի միջնորդությունը Ծառուկյանին անձեռմխելիությունից զրկելու, մեղադրանք առաջադրելու, ազատությունից զրկելու վերաբերյալ։
Ծառուկյանն իր ելույթում քրեական գործը «սարքովի» որակեց։
Հարցին, եթե իրեն կալանավորեն, իր թիմը շարունակելո՞ւ է պայքարը, Ծառուկյանը պատասխանեց, ոչ միայն իր կուսակիցները, այլև համակիրները։
«Իմ համակիրները, ժողովուրդը ամեն ինչ էլ անելու են»,- ասաց նա։
Այլ հարցերի ԲՀԿ առաջնորդը չպատասխանեց։
Հարակից հրապարակումներ`
- Գագիկ Ծառուկյան. Սիրտս տրաքում է, սարքոցի է, անբարոյականություն
- Գագիկ Ծառուկյան. Ծառուկյանի վրա գործ եք հարուցել, վախո՞ւմ եք
- «Նիկոլի համար պոլերին քնեցինք, Ծառուկյանով է ընտրվել Նիկոլը»
- Գլխավոր դատախազն ԱԺ-ում ներկայացրեց Գագիկ Ծառուկյանին մեղադրանք առաջադրելու միջնորդությունը
- Գլխավոր դատախազը դիմել է ԱԺ՝ Ծառուկյանին ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն ստանալու համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան