«Մեդիա պաշտպան». Իշխանությունը լրագրողներին լռեցնելու համար օգտագործում է ոստիկանությանը
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հանդես է եկել հայտարարությամբ կապված ԱԱԾ շենքի դիմաց լրագրողների նկատմամբ ոստիկանական գործողությունների վերաբերյալ։
«Գագիկ Ծառուկյանի` ԱԱԾ շենքից դուրս գալուց հետո, լրագրողներն՝ իրենց մասնագիտական աշխատանքը կատարելիս, բռնության են ենթարկվել ոստիկանների կողմից։ Այսպիսով՝ տապալվել է Գագիկ Ծառուկյանի մամուլի ասուլիսը և, փաստացի, լրագրողները չեն կարողացել անխոչընդոտ իրականացնել իրենց մասնագիտական գործունեությունը, իսկ հասարակությունը զրկվել է լիարժեք տեղեկատվություն ստանալու հնարավորությունից։ Բռնության արդյունքում տուժել են բազմաթիվ լրագրողներ, վնասվել է լրագրողների տեխնիկան։
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում լրագրողներին չընկրկել ոստիկանական բռնությունների դեմ։ Լրագրողական համայնքն այս պահին պետք է միասնական լինի։ Իշխանությունը նման գործելաոճով՝ ոստիկաններին թույլ տալով լրագրողների վրա ճնշում գործադրել, փորձում է իշխանահաճո լրատվություն ձևավորել ու խոչընդոտում է խոսքի ազատությանը։ Ոստիկանության կողմից ուժի կիրառումը հակասում է իշխանության հռչակած սկզբունքներին։
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը սատարում է լրատվական համայնքին։ Լրագրողների նկատմամբ կիրառված բռնության դեպքով դիմելու ենք միջազգային կառույցներին։ Հարցը բարձրացնելու ենք միջազգային իրավապաշտպան կառույցների հարթակում։
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն այս ամենը որակում է որպես իշխանությունների անճարության դրսևորում և կոչ է անում հասարակությանը սատարել լրատվական համայնքին»,- նշված է «Մեդիա պաշտպանի» հայտարարության մեջ։
«Մեդիա պաշտպան»-ը նաև ներկայացրել է լուսանկարներ։
Հարակից հրապարակումներ`
- Ոստիկանությունը կուսումնասիրի լրագրողների բռնության կադրերը
- «Դա մեր ամբողջ պոտենցիալը չէր». ոստիկաններն ուժ կիրառեցին լրագրողների նկատմամբ
- ԱԱԾ շենքի դիմաց հրմշտոց է, քաշքշուկ
- Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ ԱԱԾ շենքից
- ԱԱԾ շենքի դիմաց բազմաթիվ ոստիկաններ են բերվել
- Ռոման Ամոյան. Ի տարբերություն այսօրվա ոստիկաններին, որոնք կատարում են պատվերներ, ես բարձր եմ պահել ՀՀ դրոշը
- Ոստիկանություն. ԱԺ մոտից բերման է ենթարկվել 154 քաղաքացի
- Իրավիճակը ԱԺ-ի դիմաց լարված է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին