Մտածել, որ իմ նկատմամբ կարելի է հարուցել ինչ-որ գործեր, ֆուտուրիստական սյուռեալիզմ է. Զոհրաբյան
«Առավոտյան, երբ ես տանն էի, ինձ զանգեց մի մարդ, ով շատ բարեկիրթ ձևով ասաց, որ իմ աշխատասենյակի դիմաց են, որոշում կա խուզարկություն իրականացնելու, բայց դուռը փակ է, և իրենք ստիպված են լինելու դուռը ջարդել»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, որն առավոտյան հայտնել էր, թե իր աշխատասենյակը խուզարկելու որոշում կա։
Պատգամավորը նշեց, որ ինքն ասել է՝ գալիս է ԱԺ, սպասեն, կհասնի, դուռը ջարդելու անհրաժեշտություն չկա։
«Իմ միակ աշխատասենյակը խորհրդարանում է, կուսակցության գրասենյակի աշխատասենյակում ես չեմ եղել մի քանի տարի, որովհետև այն տրամադրված է մեր երիտթևին։ Եվ երբ իմ ֆեյսբուքյան էջում հայտարարություն տեղադրեցի և դիմեցի իրավապաշտպաններին, ու իմ փաստաբաններն արդեն գալու էին այստեղ, իրենք հայտարարություն տարածեցին, որ ես սխալ եմ հասկացել, իրենք մտադիր են խուզարկելու Հանրապետության 47 հասցեում գտնվող ԲՀԿ գրասենյակի իմ աշխատասենյակը»,- տեղեկացրեց պատգամավորը։
Նա նշեց, որ քիչ առաջ զրուցել է քննիչի հետ, և նա ասել է՝ իրենք ԲՀԿ գրասենյակի դիմաց են, և այդտեղ գտնվող իր աշխատասենյակում պետք է իրականացնեն խուզարկություն.
«Ասել եմ՝ բարի խուզարկություն, ես չեմ գալու, իմ փաստաբանները խուզարկության ողջ ընթացքում կլինեն Հանրապետություն 47 հասցեում գտնվող ԲՀԿ գրասենյակի իմ աշխատասենյակում։ Նորից դիմում եմ ՀՀ-ում հավատարմագրված միջազգային բոլոր կազմակերպություններին և դեսպաններին՝ սա քաղաքական բեսպրեդել է։ Սա քաղաքական հաշվեհարդար է, միջազգային կառույցնե՛ր, հույս ունեմ, որ ձեր լռությունը երկար չի տևի։ Իսկ ինձ լռեցնել հնարավոր չէ, մտածել, որ Նաիրա Զոհրաբյանի նկատմամբ կարելի է հարուցել ինչ-որ գործեր, ֆուտուրիստական սյուռեալիզմ է»,- ընդգծեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Նաիրա Զոհրաբյանը բարի խուզարկում է մաղթում քննիչներին
- Զոհրաբյանի ԱԺ աշխատասենյակը հենց հիմա խուզարկելու մտադրությունը իրավաչափ չէ. իրավապաշտպան
- Քննիչները սպառնացել են կոտրել Նաիրա Զոհրաբյանի աշխատասենյակի դուռը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին