Ռոման Ամոյան. Ի տարբերություն այսօրվա ոստիկաններին, որոնք կատարում են պատվերներ, ես բարձր եմ պահել ՀՀ դրոշը
Հունահռոմեական ոճի ըմբիշ, Եվրոպայի առաջնությունների կրկնակի չեմպիոն, Պեկինի ամառային օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Ռոման Ամոնյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է այսօր ոստիկանների կողմից իրեն բերման ենթարկելուն։
«Բազմաթիվ զանգերից, հարցադրումներից ելնելով՝ ցանկանում եմ ինքս մեկնաբանեմ տեղի ունեցածը: Ես ոչ մի օրինախախտում չեմ արել, ընդհակառակը փորձել եմ հասկանալ , թե ինչ՞ օրենք եմ խախտել (տեսանյութում ամեն ինչ պարզ երևում է)։ Հարցի մյուս կողմը. իմ քայլերը ոչ մի քաղաքական ենթատեքստ չունեն: Ես ընդամենը եկել եմ կանգնելու ՀԱՕԿ նախագահի կողքին, որի շնորհիվ ՀՀ-ում երկար տարիներ զարգացել է սպորտը, իսկ ես հայկական սպորտի մի մասն եմ ինձ համարում։
Ի տարբերություն այսօրվա ոստիկաններին, կսահմանափակվեն այդ բառով, որոնք կատարում են առաջադրանքներ, պատվերներ, ես բարձր եմ պահել հայի և ՀՀ դրոշը, այն երկրի դրոշը, որի աշխարհագրական դիրքը գլոբուսի վրա շատ դժվարությամբ է երևում։ Ինձ չի հետաքրքրում ոչ մի քոմենթ ՝ գրված ֆեյքերի էջերից և անինքնասեր մարդկանց կողմից, կներեք չեմ ցածրանա, ուղղակի ունեմ արժանապատվություն և ինքնասիրություն, տրանսգենդեր չեմ և չեմ խախտել ոչ մի բարոյական արժեք, իմ մասին ֆիլմեր կարծում եմ չի նկարահանվի, ես այլասերություն չեմ տարածում։
Եվ վերջում պարզապես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր աջակցեցին ինձ, սա անպատասխան չի մնա։ Երբեք և որևիցէ անգամ ես չեմ ընդունել այլ երկրի դրոշի տակ գոտեմարտելու առաջարկը, որպեսզի իմ և հայ ազգի դրոշը բարձր պահեմ, բայց արի ու տես, որ երկրում տիրող իրավիճակից, դա չի գնահատվում։
Մի’ պառակտեք և թշնամացրեք ազգը, մի բաժանեք մարդկանց։ Շնորհակալ եմ»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ հարակից տարածքից բերման է ենթարկվել Ռոման Ամոնյանը, ինչպես նաև բազմաթիվ քաղաքացիներ, որոնք իրենց աջակցությունն էին հայտնում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին։
«Ոստիկանի օրինական պահանջը չկատարե՞լ, դիմադրե՞լ... Պառկեցրեք գետնին, ձեռնաշղթա գցի»,- բղավում էր ոստիկաններից մեկը, երբ փորձում էին բերման ենթարկել Ռոման Ամոնյանին։
Հարակից հրապարակումներ`
- Արսեն Ջուլֆալակյանը չի ցանկացել ներգրավվել Գագիկ Ծառուկյանի հետ կապված գործընթացին
- Ամոթ՝ ձեռնաշղթաներով նվաստացնում եք մեր հերոսին, ով մրցահրապարակում ադրբեջանցուն էր գետնում
- Բերման ենթարկվեց չեմպիոն Ռոման Ամոյանը
- Իրավիճակը ԱԺ-ի դիմաց լարված է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան