Զոհրաբյանի ԱԺ աշխատասենյակը հենց հիմա խուզարկելու մտադրությունը իրավաչափ չէ. իրավապաշտպան
Իրավապաշտպան, «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանն անդրադարձել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի գրառմանը։ Վերջինիս քննիչները սպառնացել են, որ կկոտրեն նրա աշխատասենյակի դուռը։
«Ամեն ինչից զատ՝ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ԱԺ աշխատասենյակը հենց այսօր, հենց հիմա խուզարկելու մտադրությունը, կարծում եմ, իրավաչափ չէ՝ այն պատճառով, որ պատգամավորին կանգնեցնում է անթույլատրելի երկընտրանքի առջև. մասնակցել ԱԺ նիստի՞ն (գիտեք, թե ինչ հարց է քննարկվում), թե՞ օգտվել իր իրավունքից՝ մասնակցելու սեփական աշխատասենյակի խուզարկությանը»,- գրել է Ռուբեն Մելիքյանը։
Հարակից հրապարակումներ`
- Քննիչները սպառնացել են կոտրել Նաիրա Զոհրաբյանի աշխատասենյակի դուռը
- Նաիրա Զոհրաբյան. Արթուր Դավթյանը դեռ շանս ունի չկատարելու քաղաքական պատվեր
- ՄԻՊ-ն անընդունելի է համարում Նաիրա Զոհրաբյանի և մի շարք այլ կին պատգամավորներին փողոցից հեռացնելու եղանակը
- Նաիրա Զոհրաբյան. Այսօր դրվեց այս իշխանության վերջի սկիզբը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին