Վարդևան Գրիգորյան. Ձերբակալելով Ծառուկյանին՝ մտածում եք մի որոշ ժամանակ էլ ժողովրդին կերակրել այդ տեսարաններով
«2018 թվականին դեմ եմ քվեարկել Սերժ Սարսգյանին որպես վարչապետի թեկածու։ Իմ տարիքում նման որոշումները ոտքի վրա, պահի տակ չեն կայացվում»,- ԱԺ-ում հայտարարեց ԲՀԿ խմբակցության անդամ Վարդևան Գրիգորյանը։
Այնուհետև նա բացատրեց իր այդ քայլը. «Այդպես վարվեցի, որպեսզի իմ թոռնիկներն ապրեն արդարության, համերաշխության մթնոլորտում, մի երկրում, որտեղ մարդը, նրա խոսքն ու տեսակետներն արժեք ունեն։ Չգիտեմ՝ որտեղ եմ սխալվել, չափից ավելի լավատես եղել, բայց այսօրվա իրականությունը շատ ավելի լավը չէ, էականորեն չի տարբերվում նախորդներից շիտակությամբ, ճիշտ խոսքը պատճաշորեն ընդունելու տեսանկյունից»։
ԲՀԿ-ական պատգամավորը նշեց, որ ներկա ԱԺ պատգամավորներին նույն արշինով չի չափում, բայց լինելով տարբեր գումարումների պատգամավոր՝ այսօրվա խորհրդարանը նմանեցում է մրջնաբույնի, որը փոշիացնում է պարարտ հողն ընդամենն իր համար հարմարավետ դարձնելու մոլուցքով։
«Այսօրվա իշխանություններն ամայացնում են քաղաքական դաշտը, սվիններով ընդունում նույնիսկ տարրական ճշմարտությունները։ Երկու տարվա ընթացքում ժողովրդին կերակրեցիք միայն տեսարաններով։ Այսօրվա կեղծ օրակարգը քաղաքականության հերթական դրսևորումն է։ Ձերբակալելով Գագիկ Ծառուկյանին՝ մտածում եք մի որոշ ժամանակ էլ ժողովրդին կերակրել այդ տեսարաններով, շեղել ժողովրդի ուշադրությունը»,- ասաց Վ.Գրիգորյանը։
Նրա խոսքով, փորձությունների միջով անցած ժողովուրդն այլևս ի վիճակի է տարբերել կեղծն արդարից, թացը չորից։
«Մարդիկ այլևս հասկացել են, որ սասանված սեփական հեղինակությունը, ժողովրդի չարդարացված սպասելիքները, հույսն ու հավատը պետք չէ փնտրել որևէ մեկի առանձնատանը, ով էլ որ նա լինի, այլ պետք է ազնիվ գտնվել, մտորել սեփական սխալների և կործանարար մտասևեռումների շուրջը»,- ասաց ԲՀԿ խմբակցության անդամ Վարդևան Գրիգորյանը։
Հարակից հրապարակումներ`
- Կարինե Պողոսյան. Քաղաքական տեռոր է իրականացվում
- «Ե՞րբ եք ապօրինի ծխախոտ, ադամանդ, արտահանած պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու հարցով գալու ԱԺ»
- Կա՞ կոնկրետ ցուցմունք, որ Գագիկ Ծառուկյանն անձամբ փող է տվել. Էդմոն Մարուքյան
- Ծառուկյան. Կասեմ մեր օրակարգը
- Նիկոլ Փաշինյանը հանցագո՞րծ էր այն ժամանակ, թե հանցագործ չէր. Ուրիխանյան
- Գագիկ Ծառուկյան. Սիրտս տրաքում է, սարքոցի է, անբարոյականություն
- Իվետա Տոնոյան. Որևէ մեկը թող այսօրվա իրադարձություններից չուրախանա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան