
Փետրվարի 26-ից ի վեր առաջին անգամ Վրաստանում կորոնավիրուսի նոր դեպքեր չեն գրանցվել
Փետրվարի 26-ից ի վեր առաջին անգամ Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսի նոր դեպքեր չեն արձանագրվել: Այս մասին, վրացական Առաջին ալիքի հաղորդմամբ, հայտարարել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբայան:
Վրաստանում կորոնավիրուսից ապաքինվել է ևս 20 պացիենտ: Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 879 դեպք: Ապաքինվածների ընդհանուր թիվը կազմում է 724:
Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 14 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում է մնում 2710 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 267-ը: