«Նիկոլի համար պոլերին քնեցինք, Ծառուկյանով է ընտրվել Նիկոլը»
«Մեծատառով մարդ է Գագիկ Ծառուկյանը, ասում է՝ պարոն վարչապետ, աշխատեք, իսկ այսօր ենթարկվում է հետապնդման»,- լրագրողներին ասաց մի քաղաքացի, որը Ազգային ժողովի հարակից այգում էր նստած։
Նա նշեց, որ Գագիկ Ծառուկյանի աջակիցն է ու չի թաքցնում դա։
«Նիկոլ Փաշինյանին բերեցինք, դրեցինք վարչապետ, որ 5, 10 օր հետո Սերժի ապրած տան բաղնիքը, զուգարանը մեզ ցույց տա՞։ Հենց այդտեղից երևաց իր անլրջությունը»,- ասաց կինը։
Նա և մյուս կանայք նշեցին, որ չեն վախենում բերման ենթարկվելուց։
Նրանք մեկը մյուսին շարունակելով ասացին.
«Նիկոլի համար պոլերին քնեցինք, ծեծին, ջարդեցին մեզ, Ծառուկյանով է ընտրվել Նիկոլը»։
«Մեր երեխաներին հիմա սովամահ է անում Նիկոլը»։
Նրան լրագրողները հիշեցրեցին, որ երկրում կորոնավիրուսի համավարկ է, հարցրեցին՝ չե՞ք վախենում վարակվելուց, կանանցից մեկն ասաց. «Վարակը տարածվել է այն ժամանակ, երբ «այո»-ի քարոզարավ էր անում ու ասում՝ կոռոնան ո՞ւմ շունն է, որ մենք վախենանք։ Հենց այդ ժամանակվանից տարածվեց»։
Ոստիկանները այգուց կրկին մարդկանց բերման ենթարկեցին՝ նախապես զգուշացնելով, որ հեռանան հավաքի վայրից։
Այս պահին ԱԺ նիստում քննարկվում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական աձեռնմխելիությունից զրկելուն և քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին հարցը։ Հավաքված քաղաքացիներն իրենց աջակցություն են հայտնում Գագիկ Ծառուկյանին։
Հարակից հրապարակումներ`
- Բերման ենթարկվեց չեմպիոն Ռոման Ամոյանը
- ԱԺ-ի մոտակայքից արդեն բերման են ենթարկել 70-ից ավելի քաղաքացիների
- Գլխավոր դատախազն ԱԺ-ում ներկայացրեց Գագիկ Ծառուկյանին մեղադրանք առաջադրելու միջնորդությունը
- Իրավիճակը ԱԺ-ի դիմաց լարված է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան